Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նախագահը ներկայացրել է ՀՀ ԱԱԾ նորանշանակ տնօրենին

Общество

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին ներկայացրել է ՀՀ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանին:

Հանրապետության նախագահը տեղեկացրել է նաև, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը օրենքի շրջանակներում ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ տարիքը լրանալու կապակցությամբ և Հայրենիքին իր ծառայությունը կշարունակի ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնում: Հանրապետության Նախագահը Գորիկ Հակոբյանին պարգևատրել է Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով և շնորհակալություն է հայտնել նրան:

«Գորիկ Գուրգենի՛, մեր պետության անունից ես Ձեզ շնորհակալություն եմ հայտնում երկար տարիների հետևողական և նվիրական աշխատանքի համար: Չնայած այսօրվանից Դուք ստանձնում եք նոր պարտականություններ, պատասխանատվության նոր ոլորտ, բայց հավատացած եղեք, որ Ձեր անունն արդեն իսկ գրվել է ՀՀ պետականաշինության պատմության մեջ: Դուք պրոֆեսիոնալների մեծ սերունդ եք դաստիարակել, և վստահ եմ, որ այսուհետ ևս բազմաթիվ մարդիկ դաստիարակվելու են Ձեր օրինակով: Շնորհակալ եմ դրա համար, Գորիկ Գուրգենի՛: Վստահ եմ, որ պարոն Հակոբյանը դեռևս շարունակելու է իր փորձն ոÖ ‚ գիտելիքները ներդնել ՀՀ պետականաշինության կարևոր գործում: Հաշվի առնելով այս ամենը՝ ես երեկ նաև մեկ այլ հրամանագիր եմ ստորագրել, որով Գորիկ Հակոբյանին պարգևատրել եմ Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով: Կարծում եմ, որ ՀՀ գեներալիտետի, բարձր զինվորականության համար այս շքանշանը շատ նվիրական և խորհրդանշական է: Ձեր վաստակած պարգևն է: Ինչպես, վստահ եմ գիտեք, ես մեկ այլ հրամանագիր եմ ստորագրել և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնին նշանակել եմ Գեորգի Կուտոյանին:

Շնորհավորում եմ պարոն Կուտոյանին և հաջողություն մաղթում այս առավել քան պատասխանատու պետական պաշտոնում: Կարծում եմ, որ ԱԱԾ նորանշանակ տնօրենն իր սկզբունքայնությամբ, հետևողականությամբ, աշխատասիրությամբ, իհարկե, նաև Ազգային անվտանգության ծառայության գեներալների ու սպաների աջակցությամբ և, առաջին հերթին ձեր աջակցությամբ, պատվով կկատարի այս պատասխանատու պարտականությունը: Սա, իրոք, չափազանց պատասխանատու պաշտոն է և չափազանց պատասխանատու նշանակում: Պարոն Կուտոյանը պետական աշխատանքի բարձր պրոֆեսիոնալ է: Անգամ ընթացիկ, առօրյա խնդիրներ լո ւծելիս նա հիմքում քաղաքականություն է դնում: Նա ունակ է համակարգել զուգահեռ ընթացող գործընթացները և գտնել խնդրի լուծման ամենաճիշտ ճանապարհը: Հինգ տարի ես աշխատել եմ Գեորգի Կուտոյանի հետ և այդ հինգ տարում ինձ մոտ անբավարարվածության որևէ նշան չի եղել: Սկզբունքային է, խստապահանջ իր նկատմամբ և, իհարկե, իր ենթակաների նկատմամբ:

Անցած տարվա դեկտեմբերին մեծածավալ սահմանադրական փոփոխությունների ընդունումը մեր երկրի համար, իրոք, շրջադարձային իրադարձություն էր: Դրա հետևանքով, ի թիվս այլ բարեփոխումների, արմատապես փոխվելու է մեր պետության կառավարման ձևը: Ինչպես պետական մյուս մարմինները, Ազգային անվտանգության ծառայությունը ևս կանգնելու է նոր իրողության և նոր պահանջների առջև՝ սկսած օրենսդրական համապատասխանեցումից, վերջացած փոխհարաբերությունների վերաիմաստավորմամբ: Մինչև 2018թ. տեղի է ունենալու իշխանության թևերի լուրջ վերադասավորում և պետական մարմինների լիազոր ությունների էական վերաբաշխում: Եվ այս անցումային փուլում ազգային անվտանգության մարմիններն իրենց գործառույթների շրջանակներում պետք է ոչ միայն ապահովեն կառավարման համակարգի սահուն փոխակերպումը, այդ ընթացքում պետական իշխանության անընդհատությունը, այլև պետական մարմինների շարքում կարողանան ամրագրել իրենց արժանի տեղն ու կարգավիճակը: Այս ընթացքում ձեր առաջնային խնդիրներից մեկը լինելու է պետության ներքին անվտանգության ապահովումը, մասնավորապես՝ մի կողմից կոռուպցիոն երևույթների դեմ ավելի սուր պայքարը, մյուս կողմից՝ կանխարգելումը:

Դուք պետք է պատրաստ լինեք ստանձնել այդ պատասխանատվությունը: Այդ քայքայիչ, ստորացուցիչ դրսևորումների դեմ պայքարը հատկապես կարևորվում է երկրում իրականացվող սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո: Այն էական դեր է ունենալու փոփոխությունների հանդեպ հավատի ու հանրային վստահության ձևավորման գործում: Ես կարծում եմ, որ իմ ասածը դուք շատ ճիշտ եք ընկալում: Սա չի նշանակում, որ մինչև հիմա ազգային անվտանգության մարմինները չեն պայքարել կոռուպցիայի դեմ, բայց ավելի սուր պայքարի անհրաժեշտություն կա այս փուլում։ Եվ վստահ եմ, որ ազգային անվտանգության մարմինները կարողանալու են լինել համահունչ մեր հասարակությունում տեղի ունեցող փոփոխություններին։ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է հուսալի և կայուն կառույց լինի հատկապես երկրի համար այս կարևոր անցումային փուլում։ Մենք չունենք երկրորդ այդպիսի կամ նույնիսկ նման կառույց, հետևաբար՝ այս ոլորտում չենք կարող մեզ փորձարկումների շքեղություն թույլ տալ։ Վստահ եմ, որ Ազգային անվտանգության ծառայության նոր ղեկավարությունը պահպանելու և զարգացնելու է ժառանգած լավագույն ավանդույթները, բարեխղճորեն և պատասխանատվությամբ է իրականա ցնելու մեր պետության և հասարակության անվտանգության ապահովման գործառույթը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը։

ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին իր գործունեությանը տված նման բարձր գնահատականի համար: «Երջանկություն է, երբ մարդն այդքան տարի աշխատելուց հետո նման գնահատականով է թողնում իր պաշտոնը։ Պարո՛ն Նախագահ, եթե տա Աստված, իմ առողջությունը ների, ես կշարունակեմ իմ աշխատանքը՝ ի բարօրություն մեր Հայրենիքի, և ինձ համար միևնույնը չի լինի՝ կլինե՞ն հաջողություններ ազգային անվտանգությունում, թե՞ ոչ։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի հաջողությունը շարունակվի և ավելի լավ լինի։ Շնորհակալությո՛ւն Ձեզ& raquo;,-ասել է Գորիկ Հակոբյանը:

ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին՝ ցուցաբերած մեծագույն վստահության համար:

«Հաշվի առնելով այն կարևորագույն գործառույթները, որոնք օրենսդրությամբ վերապահված են ազգային անվտանգության մարմիններին, պետական այս կառույցում ծառայության անցնելն ինձ համար մեծ պատասխանատվություն է և նույնքան մեծ պատիվ։ Դուք միշտ բարձր եք գնահատել Ազգային անվտանգության ծառայության կողմից մեր երկրի անվտանգության և պետական շահերի հուսալի պաշտպանությունը: Նման վերաբերմունքը, թերևս, օրինաչափ է՝ նկատի ունենալով, որ այս ծառայությունը միշտ ունեցել է հմուտ ղեկավարություն և բազմաթիվ նվիրյալներ, ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացել են պատվով կատարել իրենց առջև դրված խնդիրները:

Պարո՛ն նախագահ, համոզված եմ, որ Ձեր ընդհանուր ղեկավարությամբ և պարոն Հակոբյանի օժանդակությամբ ես և իմ գործընկերները կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ազգային անվտանգության մարմինների վաղեմի հեղինակությունը շարունակենք բարձր պահել: Պարո՛ն Հակոբյան, ես նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և, օգտվելով առիթից, շնորհավորել պետական բարձր պա րգև ստանալու կապակցությամբ»,-ասել է Գեորգի Կուտոյանը:

 

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»