ՀՀ ԱԳ նախարարը մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին
ПолитикаՄյունխենում փետրվարի 12-ին մեկնարկած անվտանգության 52-րդ համաժողովի շրջանակներում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Համաժողովին մասնակցում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը։
Համաժողովի աշխատանքներին մասնակցում են երեք տասնյակ երկրների և կառավարությունների ղեկավարներ, շուրջ յոթանասուն պետությունների արտգործնախարարներ։