«Ֆենեբախչե»-«Լոկոմոտիվ» խաղում անվտանգությունն ապահովելու համար Ստամբուլում կաշխատեն նաև ռուս ոստիկանները
СпортՍտամբուլում կայանալիք Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Ֆենեբախչե»-«Լոկոմոտիվ Մոսկվա» հանդիպման ժամանակ անվտանգությունն ապահովելու համար մարզադաշտում կաշխատեն նաև ռուս ոստիկաններ: Հանդիպումը կայանալու է փետրվարի 16-ին:
Ինչպես հաղորդում է Р-Спорт-ը, համապատասխան խնդրանքով ռուս գործընկերներին դիմել է Թուրքիայի ոստիկանությունը: Խաղի նկատմամբ անչափ մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը որոշել է իր ծառայողներին ուղարևկել ստամբուլ` օգնելու թուրք գործընկերներին:
Ռուս-թուրքական հարաբերությունները կտրուկ սրվել նախորդ տարեվերջին Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում ռուսական ինքնաթիռը խոցելուց հետո: