Լիգա 1. ՊՍԺ-ն 9 անընդմեջ հաղթանակներից հետո արգելակում է
СпортՖրանսիայի առաջնության 26-րդ տուրում ՊՍԺ-ն ընդունել է «Լիլին»: Առաջնությունում անպարտելի ՊՍԺ-ն վերջին 9 խաղում անընդմեջ հաղթանակներ էր տարել, իսկ այս խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի:
ՊՍԺ - «Լիլ»՝ 0:0
Այս խաղից հետո ՊՍԺ-ն վաստակել է 70 միավոր եւ 25 միավորով գերզանցում է երկրորդ տեղում «Մոնակոյին»: «Լիլը» 31 միավորով 12-րդն է:
Նշենք, որ ՊՍԺ-ն փետրվարի 16-ին ընդունելու է «Չելսիին», Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում: