Լուի վան Գալ. Մեզ լավ հաղթանակների շարք է հարկավոր
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի՝ «Սանդերլենդի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ իր թիմը կարող է մրցաշարային աղյուսակում ավելի բարձր տեղ զբաղեցնել:
-Մենք պետք է մեր միավորները վաստակենք, ոչ թե հետևենք մրցակիցներին: Տխրել էինք, որ «Չելսիի» հետ խաղում չկարողացանք հաղթել, բայց մենք, իհարկե, հասկանում ենք, որ առաջին քառյակի թիմերն իրար հետ հանդիպումներ ունեն և հաստատ միավորներ են կորցնելու:
Մրցաշրջանի ավարտին ճնշումն աստիճանաբար ավելանում է և պետք է հաղթահարել դա: Այս տեսանկյունից մեզ մոտ ամեն ինչ լավ է՝ հաշվի առնելով այն, թե դեկտեմբերի անհաջողություններից հետո ինչպես ենք խաղում: Մենք ուժեղ ենք կամքով և կարող ենք հաղթահարել ճնշումը: Ամեն դեպքում, դա բավարար չէ. պետք է ավելի լավ արդյունքների հասնենք, կայուն լինենք: Մեզ լավ հաղթանակների շարք է հարկավոր,-Լուի վան Գալի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Այժմ «կարմիր սատանաները» 5-րդ հորիզոնականում են, առաջատար «Լեսթերին» զիջում են 12 միավորով, «Տոտենհեմին» և «Արսենալին»՝ 7, իսկ «Մանչեսթեր Սիթիին»՝ 6: