Վարան. Հարգում եմ մրցավարներին, բայց նրանք սխալվեցին
Спорт«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը կարծում է, որ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ խաղի (4:2) գլխավոր մրցավար Ավարես Իսկիերդոն սխալվել է՝ իրեն երկու անգամ դեղին քարտ ցույց տալով:
-Ես միշտ ազնիվ եմ խաղացել և մրցակիցների առողջությանը վնաս հասցնելու մտադրություն չեմ ունեցել: Իմ խախտումներն արժանի չէին դեղին քատերի: Հարգում եմ մրցավարներին, բայց նրանք սխալվեցին: Անարդար էր: Երկրորդ դեպքում ես մրցակցից բարձր ցատկեցի, բայց նրան վնասելու մտադրություն չունեի,-ֆրանսիացու խոսքը մեջբերված է «Ռեալի» պաշտոնական կայքից: