Լիլեհամեր. Անաստասիա Գալուստյանը 7-րդն է
СпортՆորվեգիայի Լիլեհամեր քաղաքում ընթացող ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացնող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը մենասահքի կարճ ծրագիրնավարտել է 7-րդ տեղում՝ վաստակելով 55.89 միավոր: Առաջատարը ճապոնացի Յունա Շիրաիվան է՝ 60.87:
«Լավ մարզավիճակում եմ, ֆիզիկապես եւ հոգեբանորեն լիարժեք պատրաստ եմ մրցելույթիս: Ակնկալում եմ լավ ելույթ, բարձր ու արդար գնահատական մրցավարների կողմից: Կփորձեմ ցուցադրել լավ ելույթ, այն ինչին ընդունակ եմ»,- ասել է Անաստասիա Գալուստյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:
Ազատ ծրագրի կատարումը փետրվարի 16-ին է: