Իշխան Գելոյանը երկու գոլի հեղինակ է դարձել «Բալթիկա»-ի կազմում
СпортՌուսաստանի գավաթի խաղարկության առաջին տուրում «Բալթիկա»-ն 2-1 հաշվով հաղթել է «Սիբիր»-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Բալթիկա»-ին հաղթանակ են բերել Իշխան Գելոյանի խփած երկու գոլերը: Կալինինգրադցիների մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած հայազգի ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավել է 33-րդ ու 67-րդ րոպեներին:
Արդյունքում, առաջին խաղից հետո «Բալթիկան» վաստակած 3 միավորով գլխավորում է «Ա» խումբը: