Մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը
СпортԾաղկաձորում փետրվարի 15-18-ը կանցկացվի լեռնադահուկային սպորտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀԱՕԿ լրատվության բաժնիտեղեկատվության համաձայն, առաջնությանը կմասնակցեն 50 մարզիկ Հայաստանի բոլոր տարածաշրջաններից: Առաջնությունն անցկացվելու է Ծաղկաձորի լեռադահուկային կենտրոնում:
Առաջնության արդյունքում կձեւավորվեն հավաքականները, որոնք կմասնակցեն հաջորդ մրցաշրջանի մրցաշարերին:
Միաժամանակ անցկացվում է նաև լեռնադահուկային սպորտի վաստակավոր մարզիչ, Հայաստանի դահուկային սպորտի հիմնադիր և ֆեդերացիայի երկարամյա փոխնախագահ Լևիկ Հարությունյանի անվան հուշամրցաշարը: