Ֆուտբոլիստներ Ֆիլիպե Պիրեսն և Ռիչարդ Կարդոզոն չեն համապատասխանել «Ալաշկերտ»-ին
Спорт«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի անդամները փետրվարի 15-ի՝ լույս 16-ի գիշերը կմեկնեն Անթալիա, որտեղ երկրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնեն։
Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկատվության համաձայն՝հավաքին կմասնակցեն նույն ֆուտբոլիստները՝ բացառությամբ լեգեոներներ Ֆիլիպե Պիրեսի և Ռիչարդ Կարդոզոյի։ Վերջիններս չհամապատասխանեցին ակումբի պահանջներին և կվերադառնան տուն։ Անթալյան տասնօրյա հավաքի ծրագիրը չի փոխվել․ փետրվարի 18-ին հայկական թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի Ղազախստանի «Ժետիսու»-ի հետ, 21-ին՝ Լիտվայի «Սուդուվա»-ի, իսկ 25-ին՝ Չինաստանի «Բեջինգ ԲիՋի» թիմի հետ։
«Ալաշկերտ» -ը հավաքը կավարտի փետրվարի 26-ին։