«Գանձասար-Կապան»-ը 2:1 հաշվով հաղթել է Եկատերինբուրգի «Ուրալ»-ի երիտասարդական թիմին
Спорт«Գանձասար-Կապան»-ն առաջին ստուգողական հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Կրիմսկում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում:
Հայկական թիմը առաջինը մրցակիցը Եկատերինբուրգի «Ուրալ»-ի երիտասարդական թիմն էր: «Գանձասար-Կապանը» հաղթել է 2։1 հաշվով։
Ռուսական ակումբի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, հայկական թիմը գոլերը խփել է խաղի 13-րդ եւ 65-րդ րոպեներին: «Ուրալ»-ի ֆուտբոլիստները աչքի են ընկել հանդիպման վերջնամասում: