Իբրահիմովիչ. «Չելսիի» հետ խաղում զգալու ենք Մոուրինյուի բացակայությունը
Спорт«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Չելսիի» հետ կայանալիք խաղից առաջ նշել է, որ անսովոր կլինի լոնդոնյան թիմում չտեսնել Ժոզե Մոուրինյուին: Հիշեցնենք, որ «Չելսիի» ղեկավարությունը դեկտեմբերին է աշխատանքից ազատել Մոուրինյուին, իսկ նրան այժմ փոխարինում է Գուս Հիդինկը:
-Այդ խաղում մենք զգալու ենք Մոուրինյուի բացակայությունը: Կարծում եմ՝ նա շուտով կվերադառնա ֆուտբոլ: Համբերեք, և նա շուտով նոր թիմ կգլխավորի: Զարմացա՞ծ եմ, որ նրան ազատել են աշխատանքից... Բարդ է ասել: Ամեն ինչ կախված է արդյունքներից, և դա ֆուտբոլի վատագույն մասն է: Եթե ամեն ինչ լավ չէ, քեզ պատժում են: Առաջին հերթին պատժում են մարզիչներին, իսկ ֆուտբոլիստներին չեն հեռացնում աշխատանքից,-ասել է շվեդ ֆուտբոլիստը:
«Պարի Սեն Ժերմեն»-«Չելսի» առաջին հանդիպումը կայանալու է փետրվարի 16-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:45-ին: