«Բանանց»-ը կմրցի կիպրոսական «Էրմիս» թիմի հետ
Спорт«Բանանց»-ի ուսումնամարզական հավաքի ծրագրում տեղի է ունեցել փոփոխություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ակումբի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, նախապես հայտարարված լեհական «Վիգրի Սուվալկի» թիմի դեմ ստուգողական խաղի փոխարեն «Բանանց»-ը կխաղա կիպրոսական «Էրմիս» թիմի դեմ:
«Էրմիսը» հանդես է գալիս Կիպրոսի ուժեղագույն դիվիզիոնում և գտնվում է 10-րդ տեղում: Հանդիպումը կկայանա փետրվարի 17-ին: