Վազելինի գործածության 7 եղանակ
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Հաճախակի թերագնահատված, ոչ թանկ մի նյութ, որը ձեր կյանքը կարող է հարմարավետ դարձնել շատ հարցերում: Բացի այն, որ վազելինը կարող է լավացնել ձեր մաշկի որակը և օգնում է ազատվել քերծվածքներից, այն ունի օգտագործման նաև այլ եղանակներ, որոնց մասին դուք նույնիսկ չէիք էլ կասկածում:
1 Վազիլինը կարող է Ձեր օծանելիքի բույրը ավելի երկար պահել
Օծանելիքը ցանելուց առաջ մի փոքր վազելին քսեք մաշկին և կտեսնեք որքան երկար է պահպանվում օծանելիքի բույրը:
2. Հոնքերը հանելու շատ լավ միջոց
Եթե դուք դժվարանում եք հանել հոնքերը, ապա վազելինը կարող է օգնել այդ հարցում: Հոնքերը հանելուց առաջ քսեք վազելի և այն շատ լավ կընդգծի ձեր հոնքերի բնական ձևը:
3. Ճաքճքաց շուրթեր
Այն շատ լավ փափկեցնող միջող է ճաքճքած շրթերի համար: Ձեր շրթերը կդառնան շատ ավելի զգայում և խնամված:
4. Երկար թարթիչների համար
Երկար և գեղեցիկ թարթիչներ ունենալու համար օգտագործեք վազիլինի: Քսեք վազելինը թարթիչներին որոշ ժաամանակ շարունակ: Վազելինի օգտագործումից առաջ չմոռանաք հեռացնել դիմահարդարումը:
5. Այն կարող եք օգտագործել դիմահարդարման մեջ
Դուք պատրաստում եք դիմահարդարում անել, և հանկարծ հայտնաբերում եք, որ այն գրեթե սպառեվել է: Խառնեք վազելինը կոսմետիկ միջոցի մնացորդի հետ: Ոչ ոք տարբերություն չի տեսնի:
6. Հիանալի միջոց՝ փափուկ կրունկներ ունենալու համար
Եթե Ձեր կրունկները ճաքճքում են, ապա քսեք ոչ մեծ քանակությամբ վազելին և հագեք գուլպաներ, մի քանի ժամից արդյունքը տեսանելի կլինի: Ավելի լավ արդյունք ունենալու համար քսեք վազելինը մի քանի օր շարունակ:
7. Դիմահարդարում հանելու միջոց
Եթե վերջացել է դիմահարդարումը հեռացնող միջոցը, իսկ ջրից ձեր մաշկը չորանում է, հոգ չէ, այս հարցում ձեզ շատ լավ կօգնի վազելինը: Այն շատ լավ հեռացնում է նույնիսկ ջրակայուն դիմահարդարումը: