Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Անվտանգության Մյունխենի համաժողով. Ամփոփիչ զեկույց 2016 (Իրան և Ռուսաստան )

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անվտանգության Մյունխենի համաժողով. Ամփոփիչ զեկույց 2016 (Իրան և Ռուսաստան )
Իրան:

Ավարտվեց 12-ամյա բանակցային գործընթացը, որը ԱՄՆ-ի համար երբևէ ամենից վտանգավոր միջուկային բանակցային գործընթացն է եղել: Այս առումով զեկույցի հեղինակ փորձագետները բերում են Իրանի նախագահ Հասան Ռոուհանիիի 2015թ. դիտարկումներից մեկը, համաձայն որի. «մեր(Իրանի) տեսանկյունից գործարքի մասով համաձայնությունը զարգացման վերջնանպատակը չէ, որին կարող են հասնել: Այն պետք է լինի հետագա ձեռքբերումների հիմքը»: Մինչդեռ Իրանում՝ մի շարք այլ պահանջկոտ/քննադատ գործիչների կողմից կարևոր է այն, որ գործարքը Իրանի միջուկային ծրագրի շուրջ չպետք է ընկալվի որպես աշխարհում Իրանի դերի փոփոխության/նվազման հանգամանք:

Նշյալ հարցի վերաբերյալ արևմտյան լիդերները փաստում են, որ Իրանի հետ գործարքը չպետք է նշանակի, թե փոխադարձ օրակարգի բոլոր հարցերը հարթվել են: Գործարքը հնարավորություն է ավելացնել Իրանի հեղինակությունն առանց ռեգիոնի պետությունների արտաքին քաղաքականության վրա ճնշումների: Մասնավորապես դա կաջակցի ու կօժանդակի Յեմենում ու Սիրիայում իրավիճակի կայունացմանը: Ըստ փորձագետների, պատժամիջոցների չեղարկումը հնարավորություն կտա միջազգային տնտեսական կառույցներին ու գործող անձանց վերադառնալ Իրան, որից վերջինս էականորեն կշահի:

Զեկույցի հեղինակները միաժամանակ նշում են, որ Ծոցի երկրները անհանգստացած են Իրանի հզորությամբ ու վերադարձով, որը գործելով ՌԴ-ի հետ, կանդրադառնա ռեգիոնալ ուժային հավասարակշռության խախտման վրա: ԳՖՀ ԱԳ նախարար Ֆ.Վ.Շտայնմայերը կարծիք է հայտնում, թե «Իրանի ներգրավումը ռեգիոնում կարևոր է, քանի որ նա ունենալով մեծ հնարավորություններ ու ազդեցիկ գործընկերոջ կարգավիճակ, կարող է օգնել լուծել առկա ճգնաժամերը, ի տարբերություն ռեգիոնում ներկայացված որոշ «հյուր» երկրների (Ռուսաստան)»:

Այս առումով հետաքրքիր սոց.հարցման տվյալներ են ներկայացնում զեկույցի հեղինակները (2015թ. սեպտեմբեր), որտեղ հիմնական հարցադրումը հետևյալն է, թե «որքանով են կարևորում իրանցիները ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնումը»: Հարցման պատկերը հետևյալն է. Իրանի քաղաքացիները հարաբերությունների վերականգնումը «կարևորում են»՝ ԵՄ-ի մասով 41%, ԱՄՆ-ի մասով' 18%, «մասամբ են կարևորում»՝ ԵՄ 39%, ԱՄՆ 39%, «քիչ են կարևորում»՝ ԵՄ 15%, ԱՄՆ 18% և «չեն կարևորում» ԵՄ 2%, ԱՄՆ 21%:

Այս համատեքստում զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Մերձավոր Արևելքում առկա պետությունների զինված ուժերի թվային (Իրանը ԶՈՒ-ի քանակով առաջին տեղում է, ապա՝ Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Իսրայել) և նրանց ՀՆԱ-ում ռազմական ծասերի տոկոսային/դոլարային հարաբերակցությանը: Վերջինի մասով առաջին հորիզոնականը զբաղեցնում է Օմանը, որի ռազմական ծախսերը կազմում են իր ՀՆԱ-ի 16.4% / 9.9$, ապա Սաուդյան Արաբիան՝ 13.0% / 81.9$, Իրաքը՝ 12.8% / 18.6$, Իսրայելը՝ 6.2% / 18.6$: Իրանի ցուցիչները հետևյալն են՝ 3.8$ և 15.9$ (2014թ. տվյալներ):
Ռուսաստան:

Զեկույցը սկսվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Վ.Պուտինի՝ Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի գնահատման հայտնի «...դուք գիտակցու՞մ ենք, թե ինչ եք դուք արել..» դիտարկումով: Ամփոփիչ զեկույցի հեղինակները նշում են, որ 2014թ-ին ՌԴ-ի նպատակներից մեկը ինտերվենցիան էր Ուկրաինա, որի արդյունքում նա ճնշողաբար ներառվեց Ուկրաինայի ապագայի կերտման գործընթաց: Մինչդեռ այսօր ՌԴ-ն ռմբահարման կոմպանիա է իրագործում Սիրայում՝ փորձելով իր նպատակներին համապատասխան լուծել խնդիրը: Դիցուկ ՌԴ-ի ինտերվենցիան Սիրիա օգնեց նրան կոտրել մեկուսացումը Ուկրաինայի մասով:

Այս համատեքստում Փարիզի ահաբեկչական ակտերի արդյունքում Ֆրանսիայի նախագահ Ֆ.Օլանդը հայտարարեց, թե «ՌԴ-ն կարող է մեծ դերակատարում ունենալ Իսլամական պետության դեմ պայքարում և Սիրիայում իրավիճակի քաղաքական լուծման գործում»: Զեկույցի հեղինակ փորձագետները կարծում են, որ սա նույնպես օգտակար էր ՌԴ-ի հետագա քաղաքական հավակնությունների իրացման առումով:

Մինչդեռ արևմտյան երկրների մի մասը գործակցում էր ՌԴ-ի հետ Սիրայում, նրանց մեկ այլ մասը բանակցում էր ՌԴ-ի հետ Ուկրաինայի մասով: Այս առումով հարկ է նշել, որ ՌԴ-ի հարևան մի շարք երկրների քաղաքացիների համար ՌԴ-ի առաջնորդությոունը բավական մտահոգիչ է դարձել: Այդ պարագայում ավանդաբար դաշինքերի չձգտող որոշ երկրները սկսել են խոսել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի անհրաժեշտության մասին: Սա բնականաբար չի փաստում, որ ՌԴ-ի արտաքին քաղաքականությունը արձանագրում է ձեռքբերումներ:

Որպես նավթի գների անկման հետևանք՝ ՌԴ-ում դանդաղեց տնտեսության արդիականացման գործընթացը, որի արդյունքում 2015թ. ՌԴ-ի ՀՆԱ ունեցավ 3.8%-ի նվազում, տնտեսությունը վերադարձավ մոտավորապես 1998-2008թթ-ի վիճակին: Նման պայմաններում, երբ մի կողմից առկա են լուրջ տնտեսական խնդիրներ, մյուս կողմից՝ ակտիվ քաղաքական վարք միջազգային հարթակներում, բավական ուշագավ սոցիալական երևույթ արձանագրվեց: Սոց.հարցումներով պարզվեց, որ ՌԴ-ի քաղաքացիների մոտ 89%-ը աջակցում են իրենց երկի ղեավարին, իսկ 68%-հպարտ են ՌԴ-ի քաղաքական ազդեցության վերականգնումով:

Միաժամանակ զեկույցի հեղինակները ներկայացնում են մի բավական հետաքրքիր այլ սոց.հարցման տվյալներ, որտեղ փորձ է արվել հստակեցնել ՌԴ-ի հարևան երկրների վերաբերմունքը նրա առաջնորդության դերի ավելացման նկատմամբ: Այն անցկացվել է նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրներում: Արդյունքում ունենք հետևյալ պատկերը. ՌԴ-ի ազդեցությանը կողմ են եղել ՀՀ քաղաքացիների' 66%, Բելոռուսում' 62%, Ղազախսատոնւմ' 72%, Ուզբեկստանում' 62%, Ղրղզստանում' 79% և Տաջիկստանում' 93%: Արևելյան Եվրոպայի երկրներում (Բուլղարիա, Սլովենիա, Սլովակիա, Ռումինիա և այլն) ՌԴ-ի ազդեցությանը կողմ են եղել հարցվածների բավական փոքր տոկոսը (ամենից քիչը Ուկրաինայում(6%) ու Լեհաստանում(7%)):

Անդրադառնալով 2010-15թթ-ի ընթացքում ՌԴ-ի բյուջերի գերակայությունների դիտարկմանը՝ փորձագետները արձանագրել են հետևյալ պատկերը: Եթե բյուջեում ծախսային մասվով 2010թ-ին կրթություն/գիտություն-ռազմական ոլորտ հարաբերակցությունը եղել է 45-14%, ապա 2015-ին հարաբերակցությունը ունեցել է 37-22%: Նշյալ ողջ ընթացքում առկա է եղել կրթություն/գիտություն ծախսերի նվազման ու ռազմական ծասերի աճի կայուն միտումներ:

Այս ամենին զուգահեռ, զեկույցի պատասխանատուները փաստում են, որ վերջին տարիներին ՌԴ-ի ռազմաօդային ուժերի արդիականացում է տեղ ունեցել հատկապես ռազմաօդային ուժերի մասով: ԶՈՒ-ի նշյալ ոլորտ ներմուծվել են (կամ մոտ ապագայում նախատեսվում է ներմուծել) նոր և արդիական այնպիսի ռազմական ինքնաթիռներ, ինչպիսիք են՝ Su-27SM2/SM3; MiG-31BM; Su-25SM2/SM3, Sukhoi T-50; Su-35S; Su-34; Su-30SM; Su-30M2:

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу