Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ամփոփվել են ՀՀ մշակույթի նախարարության 2015թ. գործունեության արդյունքները

Культура

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում փետրվարի 16-ին քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ 2015թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը զեկուցել է, որ 2015թ. մշակույթի ոլորտի առաջնահերթությունների և գերակա խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարություն են ներկայացվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի և նորահայտ հուշարձանների` ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծերը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ստեղծագործական ծրագրերի շրջանակում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել երաժշտարվեստի, օպերային և բալետային արվեստի, թատերարվեստի, կերպարվեստի, գրահրատարակչության ոլորտներում, կինոնախագծերի ստեղծման և միջազգային գրական ծրագրերի ուղղությամբ: Մասնավորապես, իրականացվել են «100 համերգ» և «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարերը, «Երևանյան հեռանկարներ» փառատոնը։

Բեմադրվել են 2 բալետային ներկայացում և 7 թատերական նախագիծ: Հայկական կերպարվեստը ներկայացվել է Վենետիկի բիենալեում` & laquo;Հայություն» խորագրով ցուցադրությամբ (18 սփյուռքահայ արվեստագետ), որտեղ Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին և Պեկինի միջազգային բիենալեում` «Երազավայր» խորագրով ցուցադրությամբ (8 արվեստագետ` տարբեր երկրներից)։ Հայաստանում անցկացվել է 12 ցուցահանդես,  2 միջազգային նախագիծ։ Աջակցություն է ցուցաբերվել 17 ֆիլմի արտադրությանը, «Այլևս երբեք» խորագրի ներքո կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմեր են ցուցադրվել մի շարք երկրներում:

Իրականացվել են «Գրական տապան-ապրիլ», «Գրական տապան-2015» միջ ազգային գրական փառատոնները և ArmbookExpo ցուցահանդեսը։ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը ներկայացրել է «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» ցուցադրությունը։ 2014-2015թթ. Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակվել է 360 գիրք՝ հայերեն և օտար լեզուներով:

Մշակույթի նախարարը զեկուցել է, որ 2015թ. գերակա խնդիրների շարքում թատերարվեստի զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում համալրվել են թատրոնների խաղացանկերը։ Ստեղծագործող երիտասարդության ներուժի բացահայտման ծրագրերի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել «Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնին։ Մանկապատանեկան բեմադրությունների իրականացման նպատակով բեմադրվել է 5 ներկայացում: Մշակութային արտադրանքի տարածման նպատակով իրականացվել է 5 թատերական միջազգային և հանրապետական փառատոն։ Իրականացվել են 10 դահլիճի արդիականացման աշխատանքներ։ Արամ Խաչատրյան համերգասրահի տեխնիկական վերազինմանը զուգահեռ անցկացվել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։ Մշակույթի նախարարը նշել է, որ դահլիճների նյութատեխնիկական հագեցվածության խնդիրը հիմնականում լուծվել է, այժմ կատարվում են ընթացիկ աշխատանքներ: ՀՀ մարզերում գեղագիտական դաստիարակության նպատակով իրականացվել են «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման, «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մշակույթի օրեր»  ծրագրերը, ինչպես նաև մի շարք մանկապատանեկան փառատոններ: Հայկական կինոժառանգության պահպանման և օգտագործման ծրագրի շրջանակում «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ները թվայնացրել են 21 խաղարկային և վավերագրական ֆիլմ։ 

Նշելով, որ 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Մշակույթի նախարարությունը մեծ աշխատանք է կատարել և´ Հայաստանում, և´ արտերկրում՝ վարչապետը գոհունակություն է հայտնել նախարարության գործունեության արդյունքներից: Կառավարության ղեկավարի խոսքով, նման միջոցառումները ճանաչողական կարևոր նշանակություն  ունեն հայկական մշակույթի ներկայացման գործում, և անհրաժեշտ է շարունակել ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը միաժամանակ նշել է, որ 2016թ. ևս նախարարությունը մեծ անելիքներ ունի, և բազմաթիվ ծ րագրերի հիմքում պետք է դրվի միասնական մոտեցումը: Որպես առաջնահերթություն՝ վարչապետն առանձնացրել է պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրը և հորդորել մշակույթի նախարարությանը մշտապես ուշադրության կենտրոնում պահել այդ հարցը:

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»