Մարտին Երեւանում կանցկացվի Հայաստանի կարատեի մեծահասակների առաջնությունը
СпортՀայաստանի կարատեի ֆեդերացիան մարտի 12-ին Երեւանում կանցկացնի Հայաստանի կարատեի մեծահասակների առաջնությունը:
Ինչպես տեղեկացրեց ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միխաելյանը, առաջնության հիմնական նպատակը հավաքական թիմը ձեւավորելն է: Յուրաքանչյուր քաշային կարգում առաջին տեղ ը զբաղեցրած մարզիկները կընդգրկվեն մեծահասակների հավաքականում: Լավագույն արդյունքներ ցույց տված 7 մարզիկ կմասնակցի Ֆրանսիայում մայիսի 5-8 կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: Այդ մարզիկները հնարավորություն կունենան նաեւ մասնակցելու հոկտեմբերի 25-30-ը Ավստրիայում կայանալիք աշխարհի առաջնությաւնը: