«Գանձասար-Կապան»-ը կմրցի Ռոստովի ԲՄԱ թիմի հետ
СпортԿրիմսկում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Գանձասար-Կապան»-ը փետրվարի 18-ին կանցկացնի երկրորդ ստուգողական հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակումբի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, Աշոտ Բարսեղյանի թիմի մրցակիցը կլինի Ռոստով քաղաքի ԲՄԱ թիմը:
Մինչ այդ՝ փետրվարի 17-ին, թիմի անդամները մարզում են անցկացրել: Օրվա երկրորդ հատվածը մարզչական շտաբը հատկացրել է տեսական դասընթացին:
Հիշեցնենք, որ Կրիմսկում առաջին ստուգողական հանդիպմանը հայկական թիմը ուժերն էր չափել ռուսական Պրեմիեր Լիգան ներկայացնող «Ուրալ» ակումբի երիտասարդական թիմի հետ եւ հաղթել էր 2:1 հաշվով: