«Բանանց»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Էրմիս»-ին
СпортԿիպրոսյան ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Բանանց»-ը ստուգողական հանդիպում է անցկացրել Կիպրոսի բարձրագույն խումբը ներկայացնող «Էրմիս» թիմի հետ:
Հանդիպման միակ գոլը 39-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով խփել է «Բանանց»-ի ռմբարկու Լայերսիո Գոմես Կոստան:
Հաջորդ ստուգողական հանդիպումը «Բանանցը» կանցկացնի փետրվարի 20-ին՝ Մոսկվայի «Դինամո»-ի երիտասարդական թիմի հետ: