Ереван, 19.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Եթե կա որևէ հարաբերություն փրկելու աննշան շանս, հաստատ դա կօգտագործեմ. Լուսինե Բադալյանը՝ ընտանեկան հարաբերությունների մասին

Lifestyle

Aysor.am-ը գրում է.

Հանրային ճանաչում ունեցող մարդիկ երբեք ասեկոսեների պակաս չեն զգում: Շատերը դրանից նեղսրտում են, շատերն՝ անտեսում, ոմանք էլ հակադարձում: Aysor.am-ի օրվա զրուցակիցը Լուսինե Բադալյանն է, բոլորին քաջածանոթ Լուլուն, ով միշտ ու ցանկացած հարցի շուրջ բարձրաձայն է խոսում: Սկզբունքին հավատարիմ՝ հաղորդավարուհին անկեղծացավ և՛ գործնական, և՛ անձնական հարցերում:

-Լուսինե, բոլորովին վերջերս դուք հեռացաք հեռուստադաշտից: Այժմ միայն ռադիոյո՞ւմ եք: Սպասե՞նք Ձեր հերթական վերադարձին հեռուստաեթեր, թե՞…

-Ես հեռուստաեթերում եմ 1998 թ-ից և արդեն հասցրել եմ փոխել մի քանի հեռուստաալիք: Ամեն փոփոխությունից հետո, բնականաբար, եղել է մի փոքր դադար: Կարծում եմ՝ դա նորմալ է: Հեռուստաեթերը իմ կյանքի կարևորագույն բաղադրիչներից է:

-Առավել, քան ռադիո՞ն:

-Այդ հարցը միշտ են ինձ տվել ու ես միշտ պատասխանել եմ՝ առանց երկուսի էլ կյանքս չեմ պատկերացնում: Ռադիոկայանս՝ ռադիո «Վանը», տան պես մի բան է ինձ համար, դրա համար այստեղ աշխատում եմ 2002 թվականից: Այն կայացած է, ունի իր հստակ սկզբունքները և եթե փոփոխությունների կարիք է ունենում, բոլորս միասին փոփոխվում ենք, բայց չենք փոխարինվում: Հեռուստատեսությունը մի քիչ այլ է, այն փոխում է իր ճանապարհն ու դու սկսում ես չհամապատասխանել: Կամ էլ դու արագ աճում ես, և հեռուստակայանն է սկսում քեզ չհամապատասխանել: Հետևաբար, հարկավոր է լինում ինչ-որ բան փոխել:

-Ճիշտ է, ցանկացած բնագավառում հիասթափություններ լինում են, բայց այս բնագավառում դրանք առավել շատ են ու հաճախ: Նման հիասթափությունները հեշտությա՞մբ եք հաղթահարում:

-Ընդհանրապես, ցանկացած հիասթափություն ցանկացած բնագավառում ցավալի է, բայց՝ հաղթահարելի: Ի վերջո՝ հիասթափություններն են քեզ ստիպում անել ավելին:

-Դուք այս դաշտում արդեն կայացած եք. ժամանցային հեռուստա-ռադիոհաղորդումների պակաս այսօր չունենք: Ինչպե՞ս եք գնահատում որակային առումով, առջընթաց և՞ս ունենք:

-Գուցե ունենք, բայց ես որակային առումով այդ առաջընթացն առանձնապես չեմ տեսնում:

-Նախորդ տարի հաճախ էիք Հայաստանից մեկնում ու շատերը մտածում էին, թե շուտով ընդմիշտ կհեռանաք հայրենիքից:

-Ես միշտ երազել եմ ճանապարհորդել: Մի պահ երազանքս կատարվեց, ճամփորդելու առիթները հաջորդում էին իրար, և ես անսահման երջանիկ էի դրա համար: Ինչ վերաբերում է ընդմիշտ հեռանալուն, ապա ի՞նչ ասել է թե ընդմիշտ: Որքա՞ն է տևում այդ ընդմիշտը, եթե նույնիսկ մենք ենք ժամանակավոր այս կյանքում: Ես չեմ օգտագործում «ընդմիշտ», «երբեք» բառերը, որովհետև ամեն ինչ այս կյանքում հարաբերական է և չես իմանա, թե հաջորդ պահին կյանքն ինչ անակնկալներ քեզ կմատուցի: Այնուամենայնիվ, կցանկանայի, որ «երբեք» հայրենիքից «ընդմիշտ» հեռանալու անհրաժեշտություն չլիներ:

-Հաղորդավարներն այսօր անմասն չեն մնում նաև սերիալ, սիթքոմ, նույնիսկ կինո ասպարեզից: Փոքր-ինչ զարմանալի է, որ Ձեզ երբեք նման նախագծերում չենք տեսել: Դա սկզբո՞ւնք է, թե՞ առաջարկի բացակայություն:

-Ես միշտ կարծել եմ և շարունակում եմ մտածել, որ ամեն մարդ պետք է իր գործն անի: Գուցե հեռուստադիտողներ են ավելանում, երբ դերասանը կամ երգիչը հաղորդում են վարում, բայց իմ խորին համոզմամբ, հաղորդումը դրանից ակնհայտորեն տուժում է: Ինձանից հաստատ ավելի արհեստավարժ, մասնագիտությամբ դերասաններ կան, որ կարող են և պիտի դա անեն: Եվ հետո, ես երբեք չեմ անում այն, ինչը չէի ուզի, որ իմ նկատմամբ անեին: Ինձ դուր չի գալիս, որ այլ ոլորտի ներկայացուցիչները հաղորդում են վարում, բացառությամբ մասնագիտական հաղորդումների: Հետևաբար, ինքս չէի ցանկանա որևէ մեկի տեղը զբաղեցնել, չնայած, որ դա գուցե ինչ-ինչ հարցերում ինձ ձեռնտու կլիներ:

-Դուք այն հայտնիներից եք, ովքեր բավական ակտիվ են հասարակական հնչեղություն ունեցող հարցերում, նաև՝ համացանցում: Շատերի մոտ Ձեր ծննդյան օրվա գրառումը՝ կապված գրպանում 350 դրամ ունենալու հետ, զարմանք առաջացրեց: Արտասահմանում դա աստղերի կողմից փիար քայլ է կոչվում, Հայաստանում՝ անկեղծությո՞ւն, թե՞…

-(Ժպտում է) եթե ինձ բացատրեք, թե դրա փիարը որտեղ էր, գուցե կարողանամ պատասխանել: Երբեք չեմ կարծել, որ փիարի կարիք ունեմ և արհեստական քայլեր չեմ արել՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում: Այ ավելի հաջող փիար քայլ կլիներ սերիալում նկարահանվելը:

-Մշակույթն ու շոուն այսօր մի տեսակ խառնվել են: Ի՞նչ կասեք հայաստանյան մշակութային կյանքի մասին:

-Ես Հայաստանում մշակութային կյանք չեմ տեսնում: Գուցե ես եմ կույր, բայց ցածրորակ սերիալներով ու նողկալի երաժշտությամբ ներծծված մեր կյանքում կատարվող հատուկենտ մշակութային իրադարձությունները մի կողմից փրկություն են, մյուս կողմից՝ շատ քիչ պահանջարկ ունեն:

-Լուսինե, կապված որոշակի խնդիրների հետ՝ նախորդ տարին Ձեզ համար բավական բարդ տարի էր: Հիմա կարելի՞ է այդ բոլոր դժվարությունները անցյալում համարել:

-Փառք Աստծո, վտանգավոր մասերը հաղթահարված են, բայց նման մեծ խնդիրներն իրենց հետ բերում են բազմաթիվ այլ խնդիրներ, որոնց լուծումը ժամանակ և ռեսուրսներ է պահանջում: Ամեն ինչ մարդու համար է և հաղթահարելի: Կարևորը՝ բոլորը ողջ և առողջ լինեն:

-Մինչ այս ապրած տարիներից ո՞րն եք Ձեզ համար ճակատագրական շրջան համարում:

-Ես գուցե ոչ այնքան դյուրին, բայց հետաքրքիր կյանք եմ ապրել մինչ այս պահը՝ լի իրադարձություններով, պայքարով, հաջողություններով և անկումներով: Կդժվարանամ առանձնացել հատկապես մեկը: Ցանկացած անցք, դիպված՝ նույնիսկ աննշան, համարում եմ ճակատագրական:

-Թեև դուք կայացած ընտանիք ունեք, երկու բալիկ, սակայն ժամանակ առ ժամանակ շշուկներ են տարածվում, թե ամուսնալուծվել եք: Հիմա էլ նման խոսակցությունների պակաս չկա: Ինչո՞վ եք պայմանավորում սա:

-Այ այս հարցի վրա, եթե թույլ տաք, երկար կանգ կառնեմ…

-Խնդրեմ, սիրով:

-Գիտեք, միշտ չեմ հասկացել, թե ինչո՞ւ է մարդկանց ավելի հետաքրքրում էկրանից այն կողմ գտնվող մարդկանց անձնական կյանքը, քան այն, ինչ նրանք անում են հասարակության համար: Դիցուք, կան շատ հայտնի մարդիկ, որ ունեն նորմալ անձնական կյանք, ընտանիք, բայց այն, ինչ երգում են, վարում են, սովորեցնում են՝ ոչ միայն տհաճ է, այլև՝ նույնիսկ վտանգավոր: Եվ հակառակը՝ գիտենք շատերին, ովքեր չեն կարողացել հաջողակ կերպով, կամ ընդհանրապես դասավորել իրենց անձնական կյանքը, բայց այն, ինչ անում են եթերից, հրաշալի է և օգտակար: Եթե մեր հասարակությունը ավելի շատ կենտրոնանար հայտնի մարդկանց հասարակական գործունեության վրա, որը կոնկրետ առնչվում է իր շահերի հետ, և անձնական կյանքը համարեր երկրորդական հետաքրքրություն, ապա հայտնիներն էլ իրենց ավելի պարտավորված կզգային կատարելագործվելու և լավագույնը հասարակությանը մատուցելու գործում… Հիմա վերադառնանք իմ անձնականին. քանի որ թեման հետաքրքիր է, կպատասխանեմ. Ո՛չ, ես ամունալուծված չեմ և չեմ եղել: Եթե անգամ լինեի, հաստատ հասարակության շշուկները կամ կարծիքը առանձնապես ինձ չէին հետաքրքրի այն պարզ պատճառով, որ դա ի՛մ ԱՆՁՆԱԿԱՆ կյանքն է: Բառն արդեն իսկ հուշում է, որ իմ անձից բացի, ոչ-ոքի դա չի վերաբերում, եթե անգամ շատ հետաքրքրում է: Իսկ այ այն, ինչ անում եմ եթերում կամ հասարակական կյանքում, վերաբերում է ինձ ճանաչող ցանկացած մարդու: Չէ՞ որ այդ դեպքում ես պատասխանատու եմ հասարակության առաջ… Ինքս որոշումներ ընդունում եմ շատ դժվար և երկար, չկա այնպիսի բան, որ ես չներեմ, չհասկանամ կամ չընդունեմ, չմտնեմ դիմացինի դրության մեջ: Կյանքում, եթե կա որևէ հարաբերություն փրկելու նույնիսկ աննշան շանս, ես հաստատ դա կօգտագործեմ, նույնիսկ, եթե դա աններելի կամ անընդունելի է թվում: Թերևս դա է պատճառը, որ ես չեմ կորցնում մտերիմ մարդկանց: Հակառակ դեպքում, եթե այլ որոշում եմ ընդունում, նշանակում է ուրիշ տարբերակ չի եղել, հնարավոր և անհնարին ամեն ինչ փորձարկվել է: Այս ամենի մասին հիմա բարձրաձայնեցի այն պատճառով, որպեսզի հետաքրքրասեր ականջներն իմանան. անձնական կյանք չի կարելի ներխուժել, քննարկել կամ քննադատել, որովհետև նրանք այդ մարդու մաշկի մեջ չեն, չգիտեն, թե նա ինչ է զգում, ապրում, տանում: Գիտեք միայն այն, ինչ իրենց թույլ է տրվել իմանալ: Խուսափե՛ք, ուրիշին քննադատելով, մեղքերի տակ ընկնելուց:

-Ինչևէ, հանրային մարդիկ խուսափել «հետաքրքրասեր աչքերից» չեն կարող… Ձեր ամուսինը՝ Վահագն Գևորգյանը, ժամանակին հանդիսանում էր «Դորիանս» խմբի հիմնադիր-պրոդյուսերը: Այսօր ինչո՞վ է զբաղվում:

-Վահագնը հիմա «Կամի» երաժշտական ակումբի արտ-տնօրենն է ու  ինչպես միշտ՝ փորձում է լավ երաժշտությունը հասանելի դարձնել երաժշտասեր հասարակությանը: Հիանալի համերգներ է կազմակերպում «Կամի» ակումբում, զբաղվում է ֆիլմերի երաժշտական պրոդյուսինգով: Ուժերի ներածի չափով՝ անում է ամեն ինչ, որ տաղանդավոր, որակյալ երաժիշտներն ունենան իրենց շնորհը դրսևորելու հնարավորություն: Ունի հրաշալի ճաշակ և հոտառություն, խելահեղ գաղափարներ, մտահղացումներ, յուրահատուկ հոգեկարտվածք: Ես էլ միշտ փորձում եմ հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի ավելորդ հոգսերը նրան չխանգարեն՝ իր պատկերացրած աշխարհը իր շուրջ ստեղծելու հարցում:

-Ի դեպ, «Դորիանսի» հետ հարաբերությունները որակական փոփոխություն չե՞ն կրել:

-Իհարկե ոչ, շարունակում է պահել բարի-դրացիական, ընկերական հարաբերություններ:

 

-Նրա և Ձեր ընկերները գրեթե նույն մարդիկ են, քանի որ ոլորտն էլ նույնն է: Կարելի է ասել, որ ամուսիններով միշտ նույն միջավայրում եք լինում: Դա չի՞ ձանձրացնում կամ հոգնեցնում:

-Ճիշտ է, իրականում մեր շփման շրջանակը գրեթե նույնն է, բայց աշխատանքն այնպես է դասավորվել, որ նույն միջավայրում հազվադեպ ենք հայտնվում: Ես աշխատանքից դուրս ցանկացած րոպե նվիրում եմ երեխաներիս. եթե եթերում չեմ, նշանակում է՝ տանն եմ: Եթերում չլինելու դեպքում եթե տանը չեմ, ուրեմն տանը չեմ՝ երեխաներիս հետ: Անգամ միայնակ մի տեղ գնալիս միտքս անընդհատ նրանց հետ է: Դրա համար մի գեղեցիկ օր որոշեցի՝ ոչ ինձ տանջել, ոչ էլ մյուսներին նյարդայնացնել: Մի քիչ էլ մեծանան՝ բացը կլրացնեմ (ժպտում է)

-Ինքնուրույն կնոջ կերպար ունեք: Հետաքրքիր է, այդ ինքնուրույնությունը դրսևորվում է նաև ընտանեկա՞ն հարաբերություններում:

-Այո, և չգիտեմ՝ դա լավ է, թե՝ վատ: Ինձ մանկուց սովորեցրել են լինել ինքնուրույն և հույսը դնել միայն ու միայն սեփական ուժերի վրա: Գիտեմ, որ երբեմն դա նույնիսկ ճիշտ չէ, բայց այլ կերպ չեմ կարողանում: Ձևացնել, թե օգնության կարիք ունեմ՝ միայն նրա համար, որ ինձ թույլ և կին զգամ, չեմ կարողանում:

-Փաստորեն, Ձեզ օգնելու ձեռքը չե՞ք ընդունում:

-Ես սիրում եմ բոլորին օգնել, բայց երբ ինձ են օգնում, սարսափելի պարտավորված եմ ինձ զգում և դա ինձ հանգիստ չի տալիս: Մի խոսքով՝ բարդ է (ծիծաղում է):

-Ձեզ ուժեղ բնավորությամբ կին համարո՞ւմ եք: Ասում են, ուժեղ կանայք ռոմանտիկայից հեռու են:

-Ուժեղ չէ, անբնական ուժեղ, բայց ոչ թե կին, այլ՝ մարդ: Որպես կին՝ ես ինձ դեռ վերջնականապես ձևավորված չեմ համարում: Այո, աննորմալ ուժեղ մարդ եմ, բայց որպես կին՝ անսահման ռոմանտիկ: Ամենայն անկեղծությամբ՝ հավատում եմ հրաշքների և հեքիաթային սիրո:

-Երկու օր առաջ շատերը սիրո տոնն էին նշում: Դո՞ւք ինչպես այն անցկացրեցիք:

-Սիրո տոնը չեմ նշել, չեմ էլ մտաբերում, որ երբևէ նշած լինեմ: Միշտ ինչ-որ բան այն չի եղել: Բայց ամեն ինչ դեռ առջևում է, ոչինչ (ժպտում է):

-Քիչ առաջ խոսեցինք երեխաների հետ Ձեր կապվածության մասին: Մի քիչ մասնավորեցնենք. մայրերը շատ կապված են լինում տղա զավակներին, ինչը երբեմն երեխաներին հոգեպես կաշկանդված է դարձնում: Դուք երկու որդիների մայր եք, նրանք ինքնուրույն են, թե՞ Ձեր ամուր բնավորությամբ ինքներդ եք ամեն ինչ որոշում իրենց փոխարեն:

-Սա իմ սիրելի թեմաներից է (ծիծաղում է): Մոր և որդիների սերը մի յուրահատուկ ուժգին բան է, բայց դա այն է, ինչի հետևանքով մեր ընտանիքների մեծամասնությունն ունի լուրջ խնդիրներ, որոնք թաքցնում է: Մենք՝ մայրերս, մեր կյանքը նվիրում ենք, նույնիսկ զոհաբերում ենք մեր որդիներին՝ կարծելով, թե լավ բան ենք անում և չհասկանալով, որ նրանց գցում ենք մեծ բեռի տակ: Պարտավորեցնում ենք մեծանալուց հետո իրենց երիտասարդ կյանքը նվիրել մեզ, մեզ պահել, մեր ցանկություններն անել և այլն:

-Ոչ միշտ է, որ մայրերը պահանջներ են ներկայացնում:

-Նույնիսկ, եթե չենք էլ պահանջում, միևնույն է, որդին միշտ ունի այդ պարտքի զգացումը՝ մտածելով, որ ծնողներն իրենց կյանքը կարող էին ավելի լավ դասավորել, բայց իրեն են նվիրել, ես էլ պիտի պարքս վերադարձնեմ: Շատ որդիներ հրաժարվում են իրենց երազանքներից, իրենց սիրուց, միայն թե ամեն ինչ ծնողների սրտով լինի: Ինձ կներեք, բայց ես իմ որդիներին չափազանց շատ եմ սիրում, որ նեղություն տամ որևէ հարցով, այն էլ այդպիսի ծանր բեռի տակ գցեմ: Փորձում եմ իրենց սովորեցնել ինքնուրույնություն, դասերից ավելի՝ կյանքի հարցեր ենք քննարկում: Իսկ երբ կմեծանան, ես կսկսեմ աստիճանաբար քչանալ նրանց կյանքում և պահապան հրեշտակի դեր կատարել՝ հեռվից, աննկատ:

-Պահքի շրջանում ենք, հետևո՞ւմ եք պահեցողությանը:

-Ես շատ Աստվածավախ մարդ եմ, բայց Պահք չեմ պահում մի պարզ պատճառով, որ փորձում եմ պահքի մեջ լինել ողջ տարի և ողջ կյանքում: Իմ կարծիքով, ամեն ոք պիտի փորձի իր խղճի հետ հաշտ ապրել, չբամբասել, չզրպարտել, բարեգործություններ անել միշտ: Դրա համար հատուկ օրեր կամ շրջաններ չեմ ընդունում:

-Ի՞նչ երազանքներ ունի Լուսինե Բադալյան կինն ու մայրը, ի՞նչու ոչ՝ նաև քաղաքացին:

-Լինելով անսահման երազկոտ մարդ՝ ես ունեմ բազմաթիվ երազանքներ, որոնք նույնիսկ թվարկել հնարավոր չէ… Երազում եմ, որ իմ զավակները մեծանան կիրթ և բարեկեցիկ հասարակությունում, լինեն իրենց ազգի համար պիտանի և արժանի զավակներ, ապրեն երկար, առողջ ու երջանիկ կյանք:

-Հավատո՞ւմ եք, որ «մի օր ամեն ինչ լավ է լինելու», կամ «ամեն ինչ լավ կլինի, եթե»…

-Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու և այդ հարցում «եթե»-ներ չկան:

Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank