«Ֆեներբախչե» - «Լոկոմոտիվ» հանդիպումից հետո Դմիտրի Տարասովը ցուցադրել է Պուտինի նկարով մարզաշապիկը
СпортՍպորտային իրավաբան Նիկոլայ Գրամատնիկովը մեկնաբանել է «Ֆեներբախչե» - «Լոկոմոտիվ» հանդիպումից հետո Դմիտրի Տարասովի քայլը, երբ վերջինս ցուցադրել էր իր մարզաշապիկը, որի վրա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարն էր և գրված էր ` «ամենաբարեկիրթ նախագահ»:
Այս մասին հաղորդում է sport.ru կայքը:
ՈՒԵՖԱ -ի կանոնադրության մեջ հստակ սահմանված է, որ քաղաքական քարոզչությունը ողջունելի չէ:
«Ոչ ոք չի արգելում կրել նման մարզաշապիկ, սակայն Ռուսաստանի և Թուրքիայի միջև լարված քաղաքական հարաբերությունների շրջանում դժվար կլինի ապացուցել, որ Տարասովի այս քայլը չի հետապնդում քաղաքական ենթատեքստ: Ֆուտբոլիստը մինչ նման բան անելը, նախ և առաջ պիտի խորհրդակցեր ակումբի ղեկավարության հետ» -նշել է իրավաբանը: