Հենրիխ Մխիթարյանը «Բայերն»-ի դեմ խաղում «Բորուսիա»-ի հավանական կազմում է
СпортԴորտմունդի «Բորուսիան» փետրվարի 21-ին գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրի շրջանակներում կհուրընկալվի «Բայերն»-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Kicker կայքը ներկայացրել է դորտմունդցիների հավանական կազմը, որով թիմը կմրցի «Բայերն»-ի դեմ:
Ըստ այդմ՝ խաղադաշտ դուրս կգան հետևյալ ֆուտբոլիստները. Բյուրկի, Պիշչեկ, Սոկրատիս, Հումելս, Շմելցեր, Գինտեր, Գյունդոգան, Կաստրո ,Մխիթարյան, Ռոյս , Օբամեյանգ:
Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 18:30-ին: