Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մասնագետները Մայրենիի օրվան ընդառաջ քննարկել են հայոց լեզվի ուսումնասիրության արդի հիմնահարցերը

ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ փետրվարի 19-ին  տեղի է ունեցել Մայրենիի օրվան նվիրված «Հայոց լեզվի ուսումնասիրության արդի հիմնահարցեր» խորագրով հանրապետական խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի  ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի  տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ԲՈՒՀ-երի հայերենագիտական ամբիոնների վարիչներ, հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներ, լեզվաբաններ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացման խոսքով հանդես է եկել Վիկտոր Կատվալյանը: Նա շնորհակալություն է հայտնեց հանրապետության տարբեր մարզերից և Երևանից խորհրդակցությանը մասնակցող լեզվաբաններին և նշել, որ Մայրենիի տոնին Սփյուռքի նախարարությունը համահայկական հնչեղություն է տվել: Հայրենիքում և Սփյուռքում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, լեզվաբանները հանդես են գալիս ելույթներով ու ասուլիսներով, արծարծվում են լեզվապ ահպանության վերաբերյալ հրատապ հարցեր: 2013 թվականից ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը ՀՀ սփյուռքի նախարարության հետ կազմակերպում է գիտաժողովներ, որոնց ընթացքում հնչում են լեզվի կանոնարկմանը, լեզվաքաղաքականության խնդիրերին, հայերենի երկու ճյուղերի պահպանմանը, զարգացմանը և մերձեցմանը վերաբերող հետաքրքիր զեկուցումներ, ծավալվում են կառուցողական քննարկումներ, հրատարակվում են գիտական զեկուցումների ժողովածուներ: Լեզվի ինստիտուտում ստեղծվել է արևմտահայերենի ուսումնասիրության բաժին:

Վիկտոր Կատվալյանը վստահություն է հայտնել, որ  այս տարի ընտրված ձևաչափը՝ հանրապետական խորհրդակցությունը կլինի առավել գործնական ու պրագմատիկ, կառաջադրվեն կոնկրետ քայլեր և մոտեցումներ:

Մասնակիցներին ողջունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ևս լեզվաբաններին շնորհակալություն է հայտնել  շահագրգիռ մոտեցման և այն առողջ, անկեղծ մթնոլորտի համար, որ նրանք ձևավորել են հայոց լեզվին առնչվող խնդիրների շուրջ: Նախարարն անդրադարձել է ՀՀ կառավարությանն առընթեր Լեզվի բարձրագույն խորհրդի ստեղծմանը, որը Սփյուռքի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ ու ջանքերով կյանքի է կոչվում, և լեզվաբանները պետք է իրենց ակտիվ մասնակցությունն ունենան, որպեսզի այն հավուր պատշաճի իրականացնի իր առաքելությունը:

Սփյուռքի նախարարը առաջարկել է կրկնություններից խուսափելու և համակարգված ու նպատակային աշխատելու նպատակով ստեղծել գիտական  հետազոտությունների թեմաների ցանկ: Նա կարևորել է հայոց լեզվի երկու ճյուղերի համամասնական զարգացումը և մասնավորապես ասել է. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներում ընդգրկված էր նաև աևրմտահայերենի պահպանման և զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, քանի որ եղեռնահար էր եղել նաև հայոց լեզուն, կրել անասելի կորուստներ ու, 100 տարի հետո մենք համատեղ ուժերով պետք է վերականգնենք մեր կորսված լեզվա կան արժեքները»:

Երրորդ կարևոր հիմնախնդիրը, որին անդրադարձել է նախարարը, Սփյուռքում նկատվող ուծացումն էր, լեզվի հնարավոր կորուստը,  օտար ազդեցությունները լեզվամտածողության և հայի նկարագրի վրա: «Հայ ժողովրդի 70-80 տոկոսն այսօր ապրում է Սփյուռքում, և լեզվաբանները պետք է դասագրքեր պատրաստեն հաշվի՝ առնելով լեզվի կրողներին: Սիրիական պատերազմի հետևանքով հայենիքում հանգրվանած մեր հայրենակիցների շնորհիվ մենք ամենուրեք վայելում ենք կենդանի արևմտահայերենը, հետզհետե նրանք ներգրավվում են նաև արևմտահայերենի դասավանդման և հետազոտությունների ոլորտում, և դրա վառ օրինակը լեզվաբան Հակոբ Չոլաքյանն է: Կարծում եմ` սիրիահայերի ուժերը պետք է առավել արդյունավետ օգտագործել»,- նշել է սփյուռքի նախարարը:

Հրանուշ Հակոբյանը կանխավ շնորհավորել է բոլորին Մայրենիի օրվա առթիվ և հրավիրել նախարարության նախաձեռնությամբ փետրվարի 21-ին կայանալիք ավանդական միջոցառմանը:

«Հայոց լեզվի առօրյա կիրառումն անգամ պետք է լինի տոն,  որ միշտ յուրաքանչյուրի հետ է, իսկ փետրվարի 21-ը դարձնենք սպասված, իսկական տոն»,- եզրափակել է իր ելույթը նախարարը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Յու. Սուվարյանը, նա ևս անդրադարձել է Լեզվի բարձրագույն խորհրդի ստեղծմանը, նշելով, որ դա նշանավոր լեզվաբան Գևորգ Ջահուկյանի մեծ ցանկությունն էր: Նա խոսել է դասագրքերի կատարելագործման, ուսուցիչների որակավորման բարձրացման և այլ խնդիրների մասին:

 Ելույթներով հանդես են եկել Հայաստանի բուհերի ներկայացուցիչներ, լեզվաբաններ Յու.Ավետիսյանը (ԵՊՀ), Լ.Խաչատրյանը (ՀՊՄՀ), Ա.Աբաջյանը (ԵՊՀ), Ա.Գալստյանը (ՀՊՄՀ), Հ.Սուքիասյանը (ԵՊԲՀ), Ա.Եղիազարյանը (Սլավոնական համալսարան), Հ.Հարությունյանը (ՎՊՀ), Գ.Գևորգյանը (ԵՊԼՀ), Թ.Ասոյանը (ԳՊՀ), Գորիսի պետական համալսարանի ներկայացուցիչ  Վ.Պետրոսյանը (ԵՊՀ), Մատենադարանի ներկայացուցիչ, Մ.Խաչատրյանը  (ԳՊՄԻ), Ն.Սարգսյանը (ՀՊԱՀ) և այլք:

Բանախոսները ներկայացրել են հանրապետության գիտակրթական հաստատություններում մայրենիի հետազոտության տարբեր ուղղություններն ու եղանակները, իրենց կողմից իրականացված աշխատանքները, հետազոտություններն ու պաշտպանված գիտական թեզերը, հրատարակված աշխատությունները, առկա խնդիրներն ու հիմնահարցերը, նախանշել դրանց լուծման ուղիներն ու մեթոդները:

Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում հայոց լեզվի ուսումնասիրությանն առնչվող հարցերի վերաբերյալ, տարորոշվեցին առկա խնդիրները և համապատասխան կառույցների միջև համագործակցության հնարավորությունները:

Որոշվել է նման խորհրդակցություններ հրավիրել շարունակաբար՝ որոշակի պարբերականությամբ:

 

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу