Սաֆարովի արտահանձնումը և հերոսացումը շրջադարձային ազդեցություն է ունեցել բանակցային գործընթացի վրա. քաղաքագետ
ПолитикаԱդրբեջանում մարդասպան Ռամիլ Սաֆարովին հերոսացնելը շրջադարձային ազդեցություն է ունեցել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վրա: Փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելով սպանելը հայատյացության բացահայտ դրսևորում է: Հայատյացության դրսևորում է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանում մարդա սպանին հերոսացրել են: Սաֆարովի հերոսացումը շրջադարձային ազդեցություն է ունեցել բանակցային գործընթացի կանգ առնելու վրա»,- Արմենպրեսի հաղորդմամբ` նշեց քաղաքագետը:
Նա կարծում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է միջազգային հանրության առաջ պատասխան տան, թե ինչի համար են հանցագործին հերոսացրել: «Ճիշտ ժամանակն է, որ հայկական կողմն իրավականից զատ ուշադրություն դարձնի քարոզչական կողմին և միջազգային հանրությանը ցույց տա Ադրբեջանի իրական դեմքը»,-հավելեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը: