Լեսթերը ներկայիս հաջողություններով պարտական է ինձ. Պիրսոն
СпортԱնգլիական «Լեսթերի» նախկին գլխավոր մարզիչ Նայջել Պիրսոնը կարծիք է հայտնել, որ «աղվեսներն» ընթացիկ մրցաշրջանում գրանցած հաջողություններով պարտական են իրեն: Այս պահին «Լեսթերը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդողներից առաջ լինելով 2-ական միավորով:
«Նրանք կդառնան չեմպիոն: Իսկապես կարծում եմ, որ «Լեսթերը» կհաղթի Անգլիայի առաջնությունում, քանի որ թիմը ուշադրություն չի դարձնում իր շուրջ ծավալվող իրադարձություններին:
«Աղվեսները» ֆանտաստիկ խաղ է ցուցադրում, քանի որ Ռանիերին խելացի որոշումներ է կայացնում: Սակայն դրանում կա նաեւ այն մարդու ավանդը, ով դրել է այդ թիմի հիմքը: Գիտեմ, որ շատ բան եմ արել թիմի ներկայիս հաջողության համար: Կարծում եմ, որ ակումբը դրա համար պարտական է ինձ»,- Պիրսոնի խոսքը մեջբերում է «Times»-ը: