Բորուսիայի կիսապաշտպանը մերժել է Բարսելոնային ու ընտրել Մանչեսթեր Սիթին
СпортԴորտմունդի «Բորուսիայի» ու Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Սիթիում»,- տեղեկացնում է «The Sun»-ը:
Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էր կատալոնական «Բարսելոնան», սակայն նա ասել է «կապտանռնագույններին», որ արդեն պայմանավորվել է «քաղաքայինների» կազմ տեղափոխվելու մասին:
Գյունդողանի ծառայություններով հետաքրքրված էր նաեւ Թուրինի «Յուվենտուսը»: