Անգլիայի գավաթում վերախաղարկումները անգլիական ավանդույթ է, որը պետք է հարգել. Արսեն Վենգեր
Спорт«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Անգլիայի գավաթի խաղարկության «Հալ Սիթի»(0:0) հետ խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Անգլիայի գավաթի խաղարկությունում վերախաղարկումը լավագույն տարբերակ չէ մեզ համար, բայց այսօր «Հալ Սիթին» լավ էր պատշպանովում: Չնայած 20 հարված ենք կատարել դարպասին, շատ ենք տիրել գնդակին, սակայն այնուամենայիվ, չկարողացանք դարպասը գրավել: «Հալի» դարպասապահը հիասքանչ հանդիպում անցկացրեց՝ բազմիցս փրկելով իր թիմին:
Եթե վնասվածքներ չլինեն, ապա մենք գլուխ կհանենք նաև հագեցած գրաֆիկի դեպքում: Անգլիայի գավաթում վերախաղարկումները անգլիական ավանդույթ է, որը պետք է հարգել»,- նշել է ֆրանսիացի մասնագետը: