Օբամեյանգ. Խոստացել եմ պապիս, որ խաղալու եմ Ռեալում
СпортԴորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պատմել է Մադրիդի «Ռեալում» խաղալու իր մանկական երազանքի մասին:
«Մանկությանս երազանքն էր «Ռեալում» խաղալը: Խոստացա պապիս, ով ապրում էր Մադրիդից 110 կմ հեռու, որ հանդես եմ գալու այդ ակումբում: Հասկանում եմ, որ դրան հասնել բարդ կլինի, սակայն այդ գաղափարը միշտ ինձ հետ: Երբ երեխա էի, շատ էի նայում Ուգո Սանչեսի մասնակցությամբ տեսանյութերը»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է «ESPN»-ը: