Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ժողովրդավար և դիմացինի ինքնասիրությունը հարգող. Վաչագան Ադունցը համախմբել է գորիսեցիներին

Общество

Orer.am-ի շրջիկ լրատվականը շարունակում է հանգրվանել Հայաստանի տարբեր բնակավայրերում և ներկայացնել հանրապետության տարբեր մարզերի քաղաքապետերի պաշտոնավարման ընթացքում արձանագրված փոփոխությունները:

Մեր նախորդ հրապարկումներում արդեն անդրադաձել էինք Վանաձորի և Դիլիջանի քաղաքապետերի գործունեությանը: Այս անգամ ներկայացնում ենք Սյունյաց գեղեցկուհու՝ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի կողմից իրականացված գործունեությանը:

2014 թ-ի հունիսին Գորիսի քաղաքապետի պաշտոնում ընտրված Վաչագան Ադունցը մինչ քաղաքապետ դառնալը տարբեր կառույցների ղեկավար պաշտոններում է աշխատել և երեք անգամ էլ ընտրվել է Գորիսի ավագանու անդամ: Այնպես որ` ներկայիս քաղաքապետը լավ գիտի Գորիսն էլ, գորիսեցու խնդիրն էլ՝ քայքայված կոյուղագծեր, քանդված ճանապարհներ, աղբահանության և փողոցների լուսավորության բացակայություն և այլն: Եվ այդ ամենից «փախչելու» փոխարեն նա որոշեց իր ամբողջ ներուժն ու կարողությունը ներդնել սեփական քաղաքի խնդիրները լուծելու և կյանքն այստեղ արմատապես փոխելու համար:

Իր նախընտրական հարցազրույցներից մեկում Վ. Ադունցն ասել էր, որ Գորիսում լավ երիտասարդություն կա և ամեն ինչ անելու է նրանց առօրյան լավ կազմակերպելու, երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծելու հարցում, որպեսզի նանք ոչ թե լքեն քաղաքը, այլ մնան ու շենացնեն հարազատ Գորիսը: Նախընտրական խոստումներից թեև անցել է մոտ մեկ ու կես տարի, բայց կյանքը ցույց է տալիս, որ նրա խոսքերը ոչ թե նախըտրական սին խոսումներ էին, այլ՝ շատ մոտ իրականությանը: Ու թեև պարզ է, որ այս կարճ ժամանակահատվածում բոլոր հարցերը չէին կարող միանգամից ու արմատապես լուծվել, բայց տպավորությունն այնպիսին է, որ հեռու չէ այն ժամանակը, որ այս գողտրիկ քաղաքը ոչ թե օր-օրի կշարունակվի դատարկվել, այլ` ճիշտ հակառակը:

Orer.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց 23-ամյա մի պատանի, ով չցանկացավ հրապարկել իր անունը: Վերջինս ասաց, որ թեև դպրոցն ավատելուց հետո տեղափախվել է Երևան, բարձրագույն կրթություն ստացել, հետո մայրաքաղաքում աշխատանքի անցել, բայց եթե Գորիսում աշխատանք կարողանա գտնել, անպայման կվերադառնա իր ծննդավայր:

«Այսօրվա Գորիսը էլ առաջվանը չէ: Այնտեղ մի տեսակ ամեն ինչ փոխվել է: Երիտասարդները սկսել են ժպտալ, լցվել են հույսով: Ու կարող եմ ասել, որ շատերն արդեն չեն էլ մտածում քաղաքից հեռանալու մասին»,- ասաց մեր զրուցակիցը: Նա նաև նշեց, որ թեև չի կարելի ասել, որ բոլոր խնդիրները լուծված են, բայց որ այս կարճ ժամանակում քաղաքը սկսել է փոխվել տեսանելի է նույնիսկ մայրաքաղաքի հեռուներից:

Երեխաների խնդրանքով Գորիսից Երևան տեղափոխված մեկ այլ գորիսեցի էլ՝ 53-ամյա շինարար Գ.Մ.-ն (անունը փոխված է-հեղ.) Orer.am-ի` ի՞նչ վիճակում է այսօր Գորիսը և արդյո՞ք նոր քաղաքապետի ընտրվելուց հետո այնտեղ դրական տեղաշարժեր եղել են հարցին պատասխանելուց առաջ, նախ լռեց, հետո շատ հուզվեց, որից հետո պատասխան հարց ուղղեց, թե՝ Գորիսի խնդիրները ինչո՞ւ է սկսել մեզ հետաքրքրել: Նրան տեղեկացրեցինք, որ մեր լրատվական կայքի ձևաչափն է այդպիսին: Մենք անդրադառնում ենք մեր հանրապետության բոլոր մեծ ու փոքր համայքներին և օգնում, որ նրանց խնդիրները լսելի դառնան և համայնքներում կատարված լավ գործերի մասին բոլորն իմանան: Դրանից հետո վարպետ-շինարարն անկեղծանալով ասաց, որ չնայած արդեն 15 տարուց ավելի է, ինչ տեղափոխվել և ապրում է մայրաքաղաքում, բայց ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել մայրաքաղաքի անցուդարձին:

«Ասում են Գորիսում ամեն ինչ փոխվել է, մարդիկ էլ իրար հանդեպ թշնամանքով լցված չեն: Իհարկե` չեմ կարող ասել, որ ամեն հարց լուծվել է, բայց «օդն ու մթնոլորտը» բավականին մաքրվել է: Հալալ է Ադունցին: Մարդ լինելը խոսքով չի, գործով է, ու տենց էլ կա: Իրեն շատ են հավատում ու գնահատում մեր գորիսեցիները: Նա պաշտոն տեսած, մարդկանց մեջ ապրած մարդ է և, ամենակարևորը, բոլորի հանդեպ չափազանց հարգալից է: Նման մարդուն ո՞նց չընդունես ու չհարգես: Տեսնեմ, եթե այնտեղ կարողանամ գործ գտնել, նորից կվերադառնամ Գորիս, Երևանը իմը չէ: Ես մեր քաղաքին եմ սովոր»,- անկեղծացավ մեր զրուցակիցը:

Ի դեպ` օրերս Գորիսի քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճում համայնքի խնդիրները վերհանելու նպատակով Ալվարիում կենտրոնի փորձագետների ներկայացուցիների հետ տեղի էր ունեցել հանդիպում, որի ընթացքում աղբահանությանը, համայնքային տրանսպորտի աշխատանքներին, ճանապարհների ասֆալտապատմանը, լուսավորությանը և այլ խնդիրներին վերաբերող հարցերից բացի քննարկվել են նաև քաղաքի ՆՈՒՀ-երի, սպորտդպրոցի, Գուսան Աշոտի անվան մշակույթի տան հիմնահարցերը: Հանդիպման ժամանակ կարևորվել է նաև տեղական հեռուստատեսության և ռադիո ունենալու դերը, որը նույնպես խնդիր է գորիսեցիների համար: Գորիսի քաղաքապետը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ առկա խնդիրների մեծ մասը տարբեր ծրագրերով նախատեսված է մոտ ապագայում իրականացնել, ուստի առաջարկվել է հատկապես ուշադրություն դարձնել կոյուղու կառուցման, ՆՈՒՀ-երի , սպորտդպրոցի, մշակույթի տան վերանորոգման և տեղեկատվական դաշտի ստեղծմանը:

Բացի այդ` ծավալված քննարկման ընթացքում Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը ներկայացրել է նաև արդեն կյանքի կոչված ծրագրերը, ինչից հետո հանդիպման մասնակից, փորձագետ Կարեն Վարդանյանը նույնպես կեսկատակ-կեսլուրջ Գորիսում մշտական բնակություն հաստատելու ցանկություն էր հայտնել:

Ահա այսպիսին է ներկայիս Գորիսը, և հույս կա, որ Սյունյաց աշխարհի գեղեցկուհին ոչ միայն արագ տեմպերով ու նոր թափով կզարգանա, այլև կդառնա մեր հանրապետության հարավային դարպասի այն հյուրընկալ օջախներից մեկը, ինչպիսին եղել է թե՛ խորհրդային տարիներին, և թե՛ դրանից առաջ:

Արմինե Գրիգորյան

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»