Ժիրու. Մեր մակարդակը թույլ է տալիս հաղթել «Բարսելոնային»
Спорт«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն համոզված է, որ իր թիմը կարող է Չեմպիոնների լիգայում պայքարը շարունակելու հնարավորություն ստանալ՝ 1/8 եզրափակչում հաղթահարելով «Բարսելոնայի» արգելքը:
-Այժմ «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է: Մենք անհամբերությամբ ենք սպասում կատալոնացիների հետ խաղերին: Այդ հանդիպումները տարբերվելու են խմբային փուլում «Բավարիայի» հետ խաղերից: Կփորձենք մեր երկրպագուներին ուրախություն պարգևել: Ինչու՞ չհաղթենք, մեր մակարդակը դա թույլ է տալիս:
«Բարսելոնան» ֆավորիտ է, բայց ընթացիկ մրցաշրջանում «Արսենալը» որակյալ ֆուտբոլ է ցուցադրում և լավ կազմ ունի՝ անգամ վնասվածքների դեպքում,-ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերված է «Sport.es»-ից: