Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 105.5 տոկոս

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված (2016թ. փետրվարի 22-ի դրությամբ) նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն` 2016 թվականի հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 105.5%: Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են. արդյունաբերությունը` աճի տեմպը կազմել է 115.7%, ծառայությունները` աճի տեմպը կազմել է 105.1%, շինարարությունը` 105.1% և գյուղատնտեսությունը` 101.5%: Առևտրի շրջանառության աճի տեմպերը կազմել են 97.3%:

Հատկանշական է, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ զգալի աճ է արձանագրվել շինարարության ոլորտում (5.1%): Տնտեսական ակտիվության ցուցանիշի, մասնավորապես շինարարության և արդյունաբերության աճերին դրական է նպաստել նաև 2015թ. ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների աճը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, վերոնշյալ դրական ցուցանիշները արձանագրվել են խիստ անբարենպաստ արտաքին միջավայրի պայմաններում (պղնձի համաշխարհային գների անկում, տրանսֆերտների նվազում, Ռուսաստանի տնտեսության անկում և դրանից բխող հետևանքներ և այլն):

Ընդհանուր առմամբ, 2016թ. հունվար ամսվա դրական միտումները պայմանավորված են նախորդ ժամանակաշրջանում վերը նշված, ինչպես նաև տնտեսության դիֆերսիֆիկացմանը և ՓՄՁ զարգացմանն ուղղված աշխատանքներով և դրված հիմքերով, հատկապես արդյունաբերության ոլորտում: Այսպես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների համաձայն, աճ է (անվանական աճ) գրանցվել հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ճյուղում` աճի տեմպը` 129.4%, էներգետիկայի ոլորտում` 116.9%, իսկ մշակող արդյունաբերությունում` 100.4%:

Հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ճյուղում գրանցված աճը եղել է պղնձի և մոլիբդենի համաշխարհային գների նվազման պարագայում (2015թ. հունվարի համեմատությամբ 2016թ. պղնձի գները նվազել են 20.4%-ով, իսկ մոլիբդենինը` 41.7%-ով):

Հանքագործական արդյունաբերության աճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մի շարք ընկերություններ, որոնք 2015թ. 4-րդ եռամսյակում իրականացնում էին վերանորոգման աշխատանքներ (արտադրական գործընթացը կասեցվել էր) և պաշարների գնահատման աշխատանքներ, արդեն սկսել են արտադրանքի թողարկումը, միաժամանակ շահագործման մեջ են դրվել նոր արտադրական հզորություններ:

Մշակող արդյունաբերության ենթաճյուղերից աճի տեմպ է գրանցվել հետևյալ ճյուղերում. «Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունում»` 3.6 անգամ, «Ծխախոտե արտադրատեսակների արտադրությունում»` 2.2 անգամ, «Հագուստի արտադրությունում»` 168.3%, «Պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրությունում»` 157.8%, «Մեքենաների և սարքավորանքի արտադրություն` չներառված ուրիշ խմբավորումներում»` 127.4%, «Խմիչքների արտադրությունում» աճի տեմպը` 121.9%, «Կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրությունում»` 106.4%, «Դեղագործ ական արտադրանքի արտադրությունում»` 104.6%: Աճ գրանցած ենթաճյուղերի տեսակարար կշիռը մշակող արդյունաբերությունում կազմում է 50.2%: Ընդ որում վերը նշված բոլոր ենթաճյուղերի արտադրանքի արտահանման գծով գրանցվել են աճեր ինչպես դեպի ԱՊՀ, այնպես էլ դեպի այլ երկրներ, նաև ընդլայնվել է վերջիններիս աշխարհագրությունը:

Չնայած որ անկում է արձանագրվել «Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադ¬րությունում» և «Սննդամթերքի արտադրությունում», սակայն այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ աճել է 2.7 անգամ, իսկ սննդի արտադրանքինը դեպի ԱՊՀ աճել է 30.6% և այլ երկրներ` 48.1%: Ադամանդների արտահանումը դեպի այլ երկրներ աճել է 25.0%-ով:

Հարկ է նշել նաև, որ նվազում գրանցած ենթաճյուղերի ցուցանիշների վրա իր ազդեցությունն է ունեցել նաև գների նվազումը: Մասնավորապես, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող մոնիտորինգի տվյալների (բնեղեն արտահայտությամբ), աճ է գրանցվել հետևյալ ճյուղերում.

– այլ ոչ մետաղական հանքային արտադրության ենթաճյուղի արտադրատեսակներից ջրային հիմքով ներկերի գծով` 1.7%, սվաղի, լցանյութերի գծով` 68.4%, բետոնե բլոկների` 0.3%,

– հիմնային մետաղներ արտադրության ենթաճյուղի արտադրատեսակներից մաքուր մոլիբդեն` 4.9 անգամ, կոնվերտերային պղինձ` 2.3 անգամ, ամրանների` 2.0 անգամ,

– ոսկերչական զարդերի արտադրություն` ձեռքի ժամացույցներ` 2.9 անգամ, իսկ ադամանդներինը` 2.4 անգամ:

Արդյունաբերության ոլորտի նշված դրական արդյունքները պայմանավորված են նաև 2015 թվականի ընթացքում իրականացված արդյունաբերության քաղաքականության ներքո իրականացված միջոցառումների արդյունավետությամբ:

2015թ. պետական աջակցության ծրագրի շրջանակներում մասնակի սուբսիդավորվել են 16 ընկերության վարկերի տոկոսադրույքներ, բավարարվել է ստացած սերտիֆիկատների, կենսահամարժեքության փորձաքննության, որակի կառավարման համակարգերի ներդրման համար ծախսերի համաֆինանսավորման գծով 8 կազմակեր¬պության 12 հայտ: Կայացել են «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015» և «Yerevan Show» 5-րդ միջազգային ոսկերչական ցուցահանդեսները:

Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի` մաքսատուրքի ազատման և ԱԱՀ-ի հետաձգման արտոնությունների շրջանակում աջակցություն են ստացել 13 ընկերություններ:

Արտաքին առևտրաշրջանառությունը 2016 թվականի հունվար ամսին կազմել է 242.4 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով 13.8 տոկոսով: Արտահանումը կազմել է 89.2 մլն դոլար, կազմելով 105.6%, իսկ ներմուծումը` 153.2 մլն դոլար, կազմելով 77.8%:

Հատկանշական է, որ, չնայած ձևավորված անբարենպաստ արտաքին միջավայրի, առաջին անգամ շուրջ մեկ տարվա ընթացքում գրանցվել է արտահանման աճ: Որպես համեմատություն` 2015թ. հունվար ամսին նախորդ տարվա նկատմամբ արտահանման ծավալները նվազել էին 11.9 տոկոսով, իսկ 2014թ. հունվարին 2013թ. նկատմամբ ցուցանիշը մնացել էր անփոփոխ: Նշենք, որ միաժամանակ ընդլայնվել է նաև արտահանման աշխարհագրությունը:

Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառության և ներմուծման ծավալների նվազմանը, ապա դրանք հիմնականում պայմանավորված են համաշխարհային շուկայում գների անկմամբ և տրանսֆերտների նվազմամբ պայմանավորված առևտրի ծավալների կրճատմամբ: Արդյունքում բարելավվել է նաև առևտրային հաշվեկշիռը:

 

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi