Ալվես. Իսկական ֆուտբոլասերների համար «Բարսելոնան» հիացմունքի առարկա է
Спорт«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է կատալոնական ակումբի վերջին տարիների հաջողությունների մասին:
-Վերջին 5-6 տարիներին մենք պարզապես անհավանական թիմ ենք տեսնում: Երբ մարդիկ մտածում են, որ մենք այլևս չենք կարող բարձր մակարդակով հանդես գալ, խաղադաշտ ենք դուրս գալիս և հակառակն ենք ապացուցում: Սա ֆուտբոլային կայունության այնպիսի մակարդակ է, որի մասին կարելի է միայն երազել: Մենք հաղթանակները հավաքածուների ենք վերածում՝ ձգտելով մնալ բարձունքում: Դա է մեր հաջողությունների երաշխիքը: Հիանալի հասկանում ենք, որ մեր մրցակիցները ևս պատրաստ են պայքարի, բայց «Բարսելոնայի» հաղթողի ոգին ես այլ թիմերում չեմ տեսնում: Իսկական ֆուտբոլասերների համար «Բարսելոնան» հիացմունքի առարկա է:
Բոլորի ուշադրության կենտրոնում Նեյմարը, Սուարեսը և Մեսսին են, քանի որ նրանք իսկապես մեծագույն ֆուտբոլիստներ են: Բայց ես չեմ դադարում կրկնել, որ ֆուտբոլը ոչ միայն գրոհելն է, այլ թիմային խաղը: Օրինակ՝ իմ թիմակից Խավիեր Մասկերանոն հիանալի հանդես եկավ Աշխարհի առաջնությունում և կարող էր լինել առաջնության լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում... Սակայն նրա խաղային դիրքը դա թույլ չի տալիս, նա խաղը քանդող ֆուտբոլիստ է:
Իմ մասին կարող եմ ասել, որ անում են այն, ինչ ինձանից սպասում են: Ես թիմային խաղացող եմ, և նույնը կարելի է ասել «Բարսելոնայի» ցանկացած ֆուտբոլիստի մասին: Հեշտ չէ թիմում միավորել այդքան աստղերի, այդ աստղերի համար էլ հեշտ չէ համեստ մնալ: Ահա թե ինչու «Բարսան» այն թիմն է, որի առաջ պետք է գլուխ խոնարհել,-ասել է Ալվեսը: