Լուիս Էնրիկե. «Բարսելոնան» երբեք չի հոգնում հաղթել
Спорт«Բարսելոնան» երբեք չի հոգնում հաղթել, եւ ես ուրախ եմ լինել այսպիսի թիմի մի մասը, ասել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
«Այս խաղացողներին մարզելը շատ հեշտ է: Բոլորը հասկանում են մեր խնդիրները: Լիոնել Մեսին լավագույնն է, որտեղ էլ խաղա: Նա մեր առաջատարն է»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Փետրվարի 23-ին կայանալիք «Արսենալ» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին: