Նախագահն ստորագրել է ԱԺ-ի ընդունած մի շարք օրենքներ
ПолитикаՆախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 23-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նա խագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: