Ներկուսակական հարցեր կան, սակայն Վահան Բաբայանը չի մանրամասնում
ПолитикаՎահան Բաբայանը դեռ խուսափողական պատասխաններ է տալիս
ԲՀԿ արդեն նախկին մամուլի խոսնակ Վահան Բաբայանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ այսօր եւս խոսեց այն մասին, որ կուսակցության ներսում եղել են տարաձայնություններ, որոնք էլ հիմք են հանդիսացել մամուլի խոսնակի իր պարտականություններից հրաժարվելու համար: Սակայն Վ. Բաբայանը համառորեն չի ցանկանում բացահայտել եւ հանրայնացնել այն խնդիրները եւ տարաձայնությունները, որոք եղել են կուսակցության ներսում: Նախկին խոսնակը ասաց, որ պաշտոնանկության վերաբերյալ բավական հետաքրքիր հոդվածներ է ընթերցում. «Շատ վարկածներ եւ հետաքրքիր վերլուծություններ եմ կարդում, բայց երեկ ինչ-որ տեղի է ունեցել, մենք չենք ցանկանում դրա մասին խոսել հրապարակավ: Այո՛, կան ներկուսակցական խնդիրներ եւ տարաձայնություններ: Մնացած հարցերի շուրջ կխոսենք ավելի ուշ»,- ասաց պատգամավորը:
Լրագրողների այն դիտարկմանը, որ ընդամենը շաբաթներ առաջ Վահան Բաբայանը ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսի խնդիրները որոշ մարդկանց երեւակայությունն է, պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ ցանկանա մանրամասնել, որովհետեւ, եթե կան ներկուսակցական հարցեր, ապա ես սովորություն չունեմ ներքին խոսակցությունները դարձնել հրապարկային, քանի որ դա շատ տգեղ եւ քաղաքականապես ոչ կոռեկտ քայլ է»:
Վահան Բաբայանն այսօր եւս չպատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ում առաջացած խնդիրները կուսակցության գործունեության հետ են կապված. «Ես քաղաքական գործիչ եմ եւ իմ գործունեությունն ու ԱԺ-ում քվեարկություններն ամեն ինչ ցույց կտան: Պատասխանելով նաեւ այն հարցին, թե շարունակո՞ւմ է կողմ լինել ՀՀԿ-ի հետ կոալիցիային, նա պատասխանեց. «Այո՛, կողմ եմ »:
Նշենք, որ ԲՀԿ-ում առկա ներկուսակցական խժդժություններին անդրադարձել էր նաև orer.am-ը: Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ հայտնի է նոր օբուդսմենի անունը: