Ազարը «Չելսիից» կհեռանա միայն «Ռեալ» տեղափոխվելու համար
Спорт«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը չի դիտարկում «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխվելու հնարավորությունը՝ չնայած վերջերս հայտարարել էր, որ բարդ կլինի հրաժարվել փարիզյան ակումբի առաջարկից:
«The Telegraph»-ը հաղորդում է, որ բելգիացի ֆուտբոլիստն ընկերներին հաղորդել է՝ լոնդոնյան ակումբից հեռանալու տարբերակը կդիտարկի միայն այն դեպքում, եթե առաջարկ ստանա «Ռեալից»: Ազարը բազմիցս նշել է, որ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր ֆուտբոլային կուռքն է, իսկ այժմ ցանկանում է աշխատել նրա ղեկավարությամբ: Զիդանը ևս պարբերաբար գովասանքի խոսքեր է հասցեագրել Ազարին: Հավանական տեղափոխության վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:
Հավելենք՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 23 խաղի, կատարել է 2 գոլային փոխանցում և ստացել է 2 դեղին քարտ: