Չեմպիոնների լիգա. «Բարսելոնա»-ն հաղթեց Մեսիի շնորհիվ, «Յուվենտուս»ը խուսափեց պարտությունից
СпортՉեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչում փետրվարի 23-ին Անգլիայի «Արսենալ»-ը հյուրընկաlլել էր իսպանական «Բարսելոնա»-ին, իսկ իտալական «Յուվենտուս»-ը՝ սեփական հարկի տակ ուժերը չափեց գերմանական «Բավարիա»-ի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Չեմպիոնների լիգայի գործող առաջատար «Բարսելոնա»-ն, շարունակելով առանց պարտությունների շարքը, հերթական հաղթանակը տոնեց: Չնայած երկու թիմերի ստեղծած բազմաթիվ գոլային պահերին՝ հանդիպման հաշիվը բացվեվ միայն խաղի վերջնամասում. 71-րդ րոպե. Լեոնել Մեսի: Նա էլ խաղի 83-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը՝ կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Օրվա մյուս՝ «Յուվենտուս»-«Բավարիա» խաղում թիմերը չկարողացան որոշել հաղթողին: Գրանցվեց գոլառատ ոչ -ոքի՝ 2:2: Առաջին խաղակեսի 43-րդ րոպեին մյունխենյան թիմից Մյուլլերը առաջ մղեց իր թիմին: Երկրորդ խաղակեսի 55-րդ րոպեին էլ Ռոբենը ամրապնդեց իր թիմի առավելությունը: Սակայն 8 րոպե անց իտալացիներն այս խաղում իրենց առաջին գոլը խփեցին: Հաշվի տարբերությունը կրճատեց Դիբալան, իսկ 76-րդ րոպեին Ստուրարոն հավասարեցրեց հաշիվը:
Թիմերի պատսխան խաղերը տեղի կունենան մարտի 16-ին: