Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք

Վրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ծիրանաչիր`օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք
Ծիրանենու պտղաչիրն օրգանիզմն ամրացնող հրաշալի մթերք է, որի 100գ զանգվածի էներգետիկ արժեքը 241 կկալ է առաջարկում է հիվանդություններից ապաքինվող մարդկանց, հղիներին, երեխաներին, նաեւ որոշ քրոնիկ հիվանդությունների դեպքում ուտել օրական 100-150գ ծիրանաչիր (курага):
Սրտի աշխատանքը կարգավորող.
մեկ խոշոր կիտրոնի հյութը խառնեք 5 ճ.գ. մեղրի հետ: Հաջորդաբար մանրացրեք ու խառնեք կիտրոնի կեղեւն ու միջուկը, 200գ ծիրանի չիր, 20գ չամիչ, 50գ տրորած ընկույզ, լավ խառնեք, պահեք սառնարանում: Կերեք 2 ճ.գ՝. նախաճաշից հետո, շարունակեք 1 ամիս:

Նիհարեցնող.
մանրացրեք կամ աղացեք 300գ չիր, լցրեք 500մլ բլենդերով հարած ծիրանի մեջ, պահեք հով, մութ տեղում: Կերեք 200-ական գ՝ օրը 4 անգամ, ուրիշ ոչինչ մի կերեք: Կատարեք շաբաթը 1 անգամ: 300գ չրի էներգետիկ արժեքը մոտ 720 կկալ, իսկ 500գ թարմ ծիրանինը՝ 230 կկալ: Նման բեռնաթափման ռեժիմը չի առաջացնում սթրեսային վիճակ, քանի որ չիրը եւ հյութը բջջանքի հետ պարունակում են բավարար քանակի օգտակար նյութեր (տե՛ս, Ջ. Սահակյան, Մոգական բուժարարներ Թ.3 գրքույկը):
Աթերոսկլերոզ.
խառնեք 100-ական գ ծիրանի աղացած չիր եւ պտղակորիզի փոշի դարձրած սերմ: Կերեք 1-ական ճ.գ., օրը 2-3 անգամ: Շարունակեք 1ամիս, կրկնեք 2 շաբաթից:

Քրոնիկ փորկապություն,
անոթները մաքրող. առանձին տարաների մեջ լցրեք 50-ական մլ չամիչ, թզի, ծիրանի ու սալորի չրեր, ավելացրեք 100-ական մլ եռջուր, 30 րոպե թրմեք, քամեք, հեղուկը թափեք: Աղացեք վուշի 2 ճ.գ. սերմ, խառնեք աճալի (сенна) չոր, մանրացրած տերեւի 1 ճ.գ. հետ, 30 րոպե թրմեք, քամեք: Խառնեք բոլոր բաղադրամասերն ու աղացեք կամ հարեք բլենդերով, ավելացրեք 150գ մեղր ու 50 մլ ձիթապտղի յուղ, պահեք սառնարանում: Կերեք 1-ական ճ.գ. նախաճաշից ու քնելուց 1-2 ժամ առաջ:
Սակավարյունություն,
օրգանիզմի ցածր դիմադրողականություն. խառնեք հավասար քանակի մասուրի պտուղ ու սալորի չիր (առանց կորիզի), չամիչ, թզի ու ծիրանի չրեր, ավելացրեք ջուր (1:2), 8 ժամ թրմեք: Պտուղները աղացեք, խառնուրդը պահեք սառնարանում: Կերեք 1-ական ճ.գ.՝ օրը 4 անգամ:

Կամ' աղացեք, խառնեք 2 կիտրոն (առանց կորիզի) , 300-ական գ ընկույզի միջուկ, չամիչ, ծիրանաչիր, ավելացրեք 300գ մեղր: Կերեք 1-ական թ.գ., օրը 2 անգամ:

Ըմպելիք ծիրանաչրով.
ծիրանաչիրը շատ լավ է համակցվում կաթի, հատիկավոր բույսերի, կանաչեղենի հետ: Օրինակ, մանրացրեք 50գ չիր ու կոճապղեղի արմատի փոքր կտոր (1-2սմ), 1-ական ճյուղիկ դաղձ, մաղադանոս, համեմ ( այլ, ըստ ճաշակի), 40գ վարսակի, գարու կամ այլ փաթիլներ, հարեք բլենդերով, ավելացրեք 150մլ եփած, գոլ կաթ: Պատրաստեք ու խմեք նախաճաշից կես ժամ առաջ:

Աղցան ծիրանաչրով.
ծիրանաչիրը լավ միջոց է այն դեպքերում, երբ որոշել եք պահպանել նիհարեցնող սննդակարգ, քանի որ հարուստ է օգտակար նյութերով, կանխարգելում է սթրեսն ու բարձրացնում է դիմադրողականությունը: Մանրացրեք 30գ չիր, 20գ խաշած կարմիր բազուկ, 20գ կիտրոն՝ կեղեւով, 20գ նռան կեղեւի ներքին շերտ՝ միջնապատ, թաղանթ ու հատիկներ, 5գ նեխուրի չորացրած տերեւի, սերմի (կամ կապարի պտղի) փոշի, 2,5-ական գ կծու պղպեղ ու կոճապղպեղ: Համեմեք 1-2 ճ.գ. ձիթապտղի յուղով: Աղցանի բաղադրամասերի օգտակար հատկությունները բազմաթիվ են, ունի հակաբորբոքային, հակաուռուցքային, նիհարեցնող ազդեցություն:

Խորհուրդ. կարեւոր է, որ սննդակարգում ընդգրկված լինեն տարբեր համի մթերքներ, ինչպես դա արված է վերոգրյալ աղցանում՝ քաղցր, թթու, դառը եւ տտիպ, աղի, կծու:
Ծիրանաչրի օգտակար ազդեցության ոլորտը

Չիրը պարունակում է 33գ գլյուկոզա, 12.5գ ֆրուկտոզա ու 7.9գ սախարոզա՝ 100գ զանգվածում: Գլյուկոզան յուրացվում է հյուսվածքների վրա գտնվող հատուկ ընկալիչների ու ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջներում արտադրվող ինսուլինի միջնորդությամբ:
Ծիրանաչրում կան մի քանի գլյուկոզայի յուրացմանը նպաստող նախապայմաններ:
Պարունակվում է մարդու 1 օրվա պահանջարկից ավելի քրոմ՝ 159%, որը բարձրացնում է հյուսվածքների զգայունությունը գլյուկոզայի հանդեպ:

Վանադիում՝ 110%, որը խթանում է ինսուլինի փոխանակման ընթացքը:
Նիկել՝ 80%, որն ունի շաքարի պարունակությունն իջեցնող հատկանիշ:
Ցիրկոնիում՝ 22.4%, որն անհրաժեշտ է ենթաստամոքսային գեղձին ու իջեցնում է շաքարի բաղադրությունն արյան մեջ:

Հետեւություն: Ծիրանաչրում պարունակվող շաքարները գործնականում յուրացվում են, իսկ գլյուկոզայից անջատված էներգիան սնում է բջիջները:
Նպաստում է արյունատար երակների պատերի, հոդերի ճկունության պահպանմանը, կանխարգելում է սիրտանոթային հիվանդությունների զարգացումը:
Պարունակում է բուսական ստերոլներ՝62%, որոնք նվազեցնում են խոլեսթերինի քանակը: Ունի օրգանիզմի ծերացման ընթացքը դանդաղեցնող ազդեցություն, քանի որ հարուստ է սիլիցիումով՝ 147%, որը համարվում է «երիտասարդացնող» տարր:
Նպաստում է մազերի ու եղունգների աճին:

Պարունակում է զգալի քանակությամբ բոր՝ 386%, որն անհրաժեշտ է կալցիումի, մագնեզիումի ու ֆոսֆորի բնականոն փոխանակման համար: Ծիրանաչիրը նպաստում է ոսկրերի ամրացմանն ու վերակառուցման ընթացքին:

Ծիրանաչրում պարունակվող քրոմը, կոբալտը՝ 84%, բետա-կարոտինը՝ 58.2%, նպաստում են երկաթի՝ 30-60% յուրացմանը, հեմոգլոբինի գոյացմանը, էրիտթրոցիտների ակտիվացմանը: Կոբալտի, երկաթի ու պղնձի՝ 27% համատեղ ազդեցությունը խթանում է արյունաստեղծման ընթացքը: Կոբալտը B12 վիտամինի ու ինսուլինի բաղադրիչ մասն է, անհրաժեշտ է վահանագեղձի հորմոնների գոյացման համար, նպաստում է հեղուկի հեռացմանը երիկամների միջոցով:

Կալիումի՝ 43% ու նատրիումի՝1.6% իոնների հարաբերությունը (1100մգ:21.5մգ) բարձր է, որի շնորհիվ ծիրանաչիրն ունի հակաայտուցային ազդեցություն:
Նիկելն ունի նաեւ ճնշումն իջեցնող ու նյարդային համակարգի աշխատանքը կարգավորող ազդեցություն:

Այլ տեղեկություններ
Ծիրանաչիրը պարունակում է սպիտակուց՝ 2.6-3.5գ, օրգանիզմում գոյացող՝ 4.2% ու չգոյացող՝ 5.1% ամինաթթուները: Ճարպեր՝ 0.51-062գ, չհագեցված ճարպաթթուներ. օմեգա-6 ու օմեգա-9՝ 0.61-074-ական գ: Վիտամիններ. E (ալֆա-տոկոֆեռոլ)՝ 26.6%, նիկոտինաթթու՝ 14-25%, պանտոտենաթթու՝ 14%, պիրիդոքսին՝ 8.5%, քոլին՝ 4%, B2, B9, K՝ 3-ական %: Միկրոտարրեր. ստրոնցիում՝ 70%, մոլիբդեն՝ 17.4%, ռուբիդիում՝ 13.1%, մանգանեղ՝ 11.4%, լիթիում՝ 10.9%, սելեն՝ 3.4%, յոդ՝ 2-3%, ծծումբ' մինչեւ 5 % եւ այլն:

Զգուշացում:
Ծծմբի երկօքսիդով մշակված ծիրանաչիրը կարող է առաջացնել ասթմայի նոպաներ, հազ, խռպոտություն, քոր կոկորդում, մեծ քանակների դեպքում՝ շնչարգելություն, կոկորդի ու թոքերի սուր այտուցվածություն, առոգանության խանգարում: Քրոնիկ հիվանդությունների դեպքում' խորհրդակցել բժշկի հետ:

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу