Մարտին կանցկացվի թեքվանդոյի Հայաստանի առաջնությունը
СпортՀայաստանի թեքվանդոյի ֆեդերացիան մարտի 12-ին կանցկացվի թեքվանդոյի Հայաստանի առաջնությունը, որին կմասնակցի սեւ գոտի միջազգային կարգ ունեցող 50 մարզիկ: Ինչպես տեղեկացրեց թեքվանդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանը, առաջին անգամ առաջնությունը կանցկացվի սենսորային գլխարկներով, ինչը կբացառի մրցավարների կողմից միավորների հաշվարկման գործում սխալվելու հավանականությունը: Գլխարկները ձեռք են բերվել Ֆեդերացիայի նախագահ Կարեն Գրիգորյանի աջակցությամբ:
Առաջնությունում առաջինից երրորդ հորիզոնականները զբաղեցրած, ինչպես նաև լավագույն տվյալներ ունեցող 5-6 մարզիկներ կընդգրկվեն հավաքականում: Հավաքականը 3 ուսումնամարզական հավաք կանցկացնի՝ պատրաստվելով Եվրոպայի առաջնությանը: 2016 թ. թեքվանդոյի Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու մայիսի 19-22-ը՝ Շվեյցարիայի Մոնտրեքս քաղաքում: