Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը կմասնակցի Տղամարդկանց թիմային աշխարհի առաջնությանը
СпортՀայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը փետրվարի 29-ին կմեկնի Էստոնիա, որտեղ մարտի 2-6-ին կմասնակցի Տղամարդկանց թիմային աշխարհի առաջնությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի թենիսի ազգային ֆեդերացիայի մրցավարական գծով կոորդինատոր Արսեն Մովսիսյանը, տղամարդկանց թիմային առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Միքաել Ավետիսյանը, Սեդրակ Խաչ ատրյանը, Միքաել Խաչատրյանը եւ Հենրիկ Նիկողոսյանը: Թիմի ավագը Վահե Ավետիսյանն է:
«Թիմերը բաժանվելու են չորս ենթախմբերի: Հայաստանի հավաքականը հանդես է գալիս Եվրա-Աֆրիկյան երրորդ ենթախմբում: Վիճակահանությամբ կորոշվի, թե որ երկրի հավաքականի հետ ենք մրցելու: Նախ առաջին համարներն են մրցելու: Հաղթողը իր հավաքականին հնարավորություն է տալիս բարձրանալ երկրորդ ենթախումբ»,-ասաց Մովսիսյանը:
Համաշխարհային դասակարգման աղյուսակում Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցնում է 117-րդ հորիզոնականը: