Ներկայացվել է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ջահի շրջագայության ամբողջական ուղին
СпортՌիո դե Ժանեյրոյում 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է օլիմպիական ջահի շրջագայության ամբողջական ուղին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀԱՕԿ լրատվության բաժնի տեղեկատվության համաձայն՝ Օլիմպիական խաղերի կրակը կվառվի Հունաստանում ապրիլի 21-ին, իսկ Բրազիլիա կհասնի արդեն մայիսի 3-ին: Հունաստանում վառված կրակը 95 օրում կանցնի 329 քաղաքով, 10.000 մղոն օդով և 20.000 կմ ցամաքով: Օլիմպիական փոխանցումավազքի կմասնակցեն 12.000 մարդ: Մոտավորապես, երեք ամիս ընթանալիք փոխանցումավազքը կեզրափակվի օգոստոսի 5-ին՝ «Մարականա» մարզադաշտում:
Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին: Մինչեւ օգոստոսի 21-ը` 17 օրում աշխարհի 205 երկներից մոտ 10 500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 կառույցներում: