Ереван, 12.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հերմինե Ստեփանյան. «Իմ շատ սիրելի ռեժիսորների հետ եմ աշխատելու.նրանց հրավերին սպասել եմ ու երազել»

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրի հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանն յուրաքանչյուր անգամ իրեն հատուկ կանացիությամբ և գեղեցիկ ժպիտով, բարի լույս է ասում հեռուստադիրտողին: Շատերն ասում են, որ աշխատանքի վայրի փոփոխությունն ավելի է լրջացրել հաղորդավարուհուն. «Իրականում ոչինչ չի փոխվել, լուրջ եւ անլուրջ եմ ճիշտ այնքան, որքան մինչ «Առաջին ալիք» գալս: Պարզապես, այս նախագիծն ունի կերպարային իր պահանջները, և «Առաջին ալիք»-ում պարզապես ավելի լուրջ Հերմինեին եք տեսնում»,-BlogNews.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Հերմինեն և ավելացրեց, որ «Առաջին ալիք»-ում չի եղել որևէ բարդություն և այնպիսի խնդիրներ, որոնք պետք էր սկզբում հաղթահարել. «Ուղիղ եթերում աշխատելու փորձ ունեի, գործընկերներիցս շատերին ճանաչում էի մինչ այստեղ գալս, բնույթով էլ հեշտ կոնտակտի մեջ մտնող և շփվող եմ: Գումարած սրան, «Առաջին ալիք»-ի մեծ ու ջերմ ընտանիքը, միշտ էլ սիրով է ընդունում նորերին: Չափազանց կարեւոր է նաև պրոֆեսիոնալ մոտեցումը. յուրաքանչյուրն իր գործն է անում, և հարգում է քո գործն ու այն, որ կոնկրետ քո մասնագիտական ձեռքբերումներն են քեզ այստեղ հասցրել»:

Երբ Հերմինեն սկսեց աշխատել «Առաջին ալիք»-ում, քննարկման հիմնական թեման այն էր, որ նա վիճել և դուրս է եկել նախորդ աշխատավայրից. «Բարեբախտաբար չեմ հիշում, երբ լքեմ որևէ աշխատատեղ և դա լինի սկանդալով, ու հետո նախկին  գործընկերերիս հետ միմյանցից խուսափելու խնդիր ունենանք: Ավելին՝ իմ ամենամտերիմ երկու ընկերուհիները  «21 ԹԻՎ»-ի նախկին հաղորդավարուհի Աննա Գեւորգյանն ու Էմմա Գեւորգյանն են: Ես ունեմ մի սկզբունք, երբևէ չխոսել վատը մի տեղի մասին, որտեղ ինձ երբևէ լավ է եղել, խոսքս միայն աշխատանքի մասին չէ»: 

Հերմինեի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ գեղեցիկ ընտրված հագուստն է, որը ինչ խոսք բավականին սազում է հաղորդավարուհուն. «Կանացի դասական կերպարներն ինձ համար սիրված ու ընդունելի են, դրանք մշտապես նորաձև են եւ պահանջված: «Առաջին ալքի»-ում  կոնկրետացվեց այս ոճը: Առօրյա կանքում նույն հարմարավետ, բայց յուրօրինակ շեշտերով հագուստ նախընտրողն եմ»:

Հաղորդավարուհուն հաճախ են ընդգրկում ամենաոճային հայտնիների տասնյակում, բայց Հերմինեին առանձնապես չեն հետաքրքրում այդ տասնյակները. « Գիտեք, երբ գնահատում են ոճդ, հագուստիդ համադրությունները դուր է գալիս մարդկանց, դա իհարկե հաճելի է: Իսկ ինչ վերաբերում է եթերային հագուստ ընտրելուն, ապա պրոֆեսիոնալ չէր լինի, եթե ես ինքս անեի ամեն ինչ: Ի ուրախություն ինձ, Հանրայինում ամեն մարդ իր գործն է անում: Ոճաբանների հետ քննարկում ենք, ընդանուր եզրակացության ենք հանգում, հագուստներս կարվում են, պատրաստվում, պահարանում կախվում,  դիմահարդարն ու վարսահարդարն էլ իրենց գործն են անում... Եվ այս ամենը վաղ առավոտյան, երբ դեռ բոլորը քնած են»:

Հերմինեն սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում. ֆիլմերում խաղալու փորձ ևս ունեցել է, բայց այն հարցին արդյո՞ք նոր առաջարկներ չունի` այսպես պատասխանեց. «Քանի որ մասնագիտութամբ կինոյի եւ թատրոնի դերասան եմ, մեծ դժվարությամբ եմ ընտրում ռեժիսորներին: Կինոյի մասին իմ պատկերացումները թույլ չեն տալիս նկարահանվել յուրաքանչյուր առաջարկվող ժապավենում: Ունեմ երկու հրաշալի առաջարկ՝ միջազգային կինոնախագծերի, բայց այս պահին չունեմ իրավունք խոսելու դրանց մասին: Աշխատանքները սկսված են: Միայն հավելեմ, որ իմ շատ սիրելի ռեժիսորների հետ եմ աշխատելու, նրանց հրավերին սպասել եմ ու երազել»:

Հաղորդավարուհուց  հետաքրքրվեցի նաև` ինչպես է հասցնում զբաղվել ընտանիքով, աշխատանքով և միշտ իդեալական տեսք ունենալ. «Բարդ է, բայց ոչ անհնար: Բարդ ու հետաքրքիր: Բարդ ու բուռն: Ես հասցնում եմ ամեն ինչ:  Եվ սա կարող են վկայել ինձ շրջապատող բոլոր մարդիկ: Ընկերներս ասում էին՝ մենք գիտենք, որ երբ երեխադ ծնվի, էլ չենք հանդիպի, կյանքը ցույց տվեց, որ ճիշտ հակառակն է, փոքրիկս ծնվեց եւ իմ տան դուռը շարունակեց բաց մնալ: Առավոտյան հաղորդում վարելու հրավեր ստացա,  նորից սկսվեցին բողոքի ակցիաները,  թե կկորցնենք քեզ, բայց կյանքը կրկին ցույց տվեց ճիշտ հակառակը: Ես չեմ կարող ապրել միայն ինձ համար, իմ բնակարանում պետք է հնչի երաժշտություն, պետք է լսվի խցանի ու լցվող գինու ձայնը:  Մեր ընկերների երեխաների ու իմ աղջկա խաղալիքի համար կռիվն ու լացը: Եվ դա շաբաթվա մեջ գոնե երեք անգամ»:

Ասում են` յուրաքանչյուր մայր ունի իր դաստիարակման մեթոդները, Հերմինեն էլ բացառություն չէ. «Խաղալ երեխայի հետը, ոչ թե զբաղեցնել, խոսել հետը, ոչ թե ասել, լսել նրան ոչ թե լռել, որ խոսի: Լսել երեխայիս, լսել նրա պատմությունները, նրա ցանկությունները, նրա հեքիաթները, ոչ թե ենթարկեցնել, այլ հավատացնել, ոչ թե ստիպել, այլ հանգեցնել: Սիրել...»: 

Հերմինեի հետ զրույցը հետաքրքիր ավարտ ունեցավ, երբ նրան ասացի, որ շատերը նրան չեն պատկերացնում խոհանոցում` գազօճախի մոտ կանգնած, նա էլ  հետաքրքիր պատասխան տվեց. «Ով չի պատկերացնում, հրավիրում եմ ընթրիքի :) Միայն ասեք` ձուկ եք սիրում, թե՞ հավ, սպիտակ սոուսով, թե՞ կարմիր, աղցանը տա՞ք, թե՞ սառը :) Սիրում եմ պատրաստել ամեն ինչ, ցանկացած մթերքի հետ կոնտակտն ինձ մեծ բավարարվածություն է տալիս, հանգստանում եմ ու թուլանում: Եփվող մթերքի, թխվող թխվածքի բույրն անփոխարնելի է, կտրատվող մթերքների ձայնն ու տեսքը մոգական: Կարծում եմ` դեռ խոհարարական հաղորդումների կանդրադառնամ»: 

Հ.Գ Ես հավ եմ սիրում, սպիտակ սոուսով :)

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря Ованаванк