Հայ ձյուդոիստները կմասնակցեն Թբիլիսիի Գրան Պրիին
СпортՀայ ձյուդոիստները մարտի 23-25-ը կմասնակցեն Թբիլիսիում անցկացվելիք Գրան Պրիի խաղարկությանը: Ինչպես տեղեկացրեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Թաթուլ Հովհաննիսյանը, մասնակիցների քանակն ու անունները կհստակեցվեն մրցաշարից մեկ շաբաթ առաջ: « Մրցաշարը վարկանիշային է, հետեվաբար հավաքականի առաջատար ձյուդոիստները, ովքեր հավակնում են մասնակցելու 31-րդ օիլմպիական խաղերին՝ անպայման կմասնակցեն մրցաշարին: Խոսքը Ֆերդինանտ Կարապետյանի եւ Ժաննա Սենկեւիչի մասին է»,-նշեց Թ. Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Սենկեւիչն ունի 476 վարկանիշային միավոր , իսկ Կարապետյանը՝ 216: Օլիմպիական խաղերին մասնակցության համար անհրաժեշտ է հավաքել 500 վարկանիշային միավոր: