Գաել Անդոնյանը կարող է վերսկսել մասնակցությունը ֆրանսիական «Դիժոն»-ի հանդիպումներին
СпортՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը կարող է վերսկսել մասնակցությունը ֆրանսիական «Դիժոն»-ի հանդիպումներին:
Ակումբի պաշտոնական կայքին թիմի գլխավոր մարզիչ Օլիվյե Դալլ՛Օգլիոն տեղեկացրել է, որ հայազգի ֆուտբոլիստը կարող է «Դիժոն»-ի մեկնարկային կազմում հանդես գալ Ֆրանսիայի Լիգա 2-ի ընթացիկ առաջնության 28-րդ տուրում «Տուրի» դեմ խաղում:
Փետրվարի 26-ին կայանակիք խաղում Անդոնյանը կարող է փոխարինել վնասվածք ստացած Կենտեն Բերնարին:
Հիշեցնենք, որ Անդոնյանը վերջին անգամ ֆրանսիական թիմի կազմում խաղադաշտ էր դուրս եկել հունվարի 16-ին կայացած «Բուրգ-Պերոննա»-ի դեմ խաղում, որի ժամանակ հեռացվել է խաղադաշտից՝ կարմիր քարտ ստանալուց հետո: