Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Սփյուռքի նախարարությունը պայմանագրեր է կնքել մի շարք գիտահետազոտական հիմնարկների հետ

ՀՀ սփյուռքի նախարարությունը և գիտական գործընկեր կազմակերպությունները փետրվարի 25-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության շրջանակներում կնքել են 2016թ. թեմատիկ պատվերների իրականացման վերաբերյալ պայմանագրեր։

ՀՀ սփյուռքի նախարարությունը պայմանագրեր կնքել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հետ՝ «Հայկական համայնքները խորհրդային հանրապետություններում 1941-1991 թթ.», Գրականության ինստիտուտի հետ՝ «Գրական Սփյուռք-2016», Լեզվի ինստիտուտի հետ՝  «Գրական արևմտահայերենի ուսումնասիրության պատմություն» և «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման ուղիները», Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ՝ «Գրաբարի ներկայացումը համընդհանուր ցանցային լեզվի բառարանային համակարգում», Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական քարտուղարի հետ՝ «Սիրիահայերի արդի իրավա-սոցիալական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հետ՝ «Լեռնային Ղարաբա ղի հիմնահարցը Թուրքիայի հասարակական-քաղաքական դիսկուրսում», Իրավագիտության ֆակուլտետի հետ՝ «Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման իրավական հիմնախնդիրները», Պատմության ֆակուլտետի հետ՝«Հայ կանայք 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հերոսամարտի տարիներին»,  «Նորավանք» ԳԿՀ-ի հետ՝ «Ներքին տեղաշարժերը Հայկական սփյուռքում 1950-1980-ական թթ.» թեմաներով հետազոտություններ իրականացնելու համար:

Ընդլայնելով համագործակցությունը գիտական կառույցների հետ՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը 2016թ. պայմանագրեր է կնքել նաև Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամի հետ՝ «Համշենը և համշենահայությունը. արդի հիմնախնդիրներ» և «ԵՊՀ հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամի հետ՝ «Սփյուռքի ներդրումային ներուժի բարձրացման ուղիները ՀՀ տնտեսությունում» թեմաներով հետազոտությունները իրականացնելու համար:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացման խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշել է. «ՀՀ սփյուռքի նախարարությունն իր ստեղծման առաջին իսկ օրերից համագործակցել է Հայաստանի և Սփյուռքի գիտահետազոտական կենտրոնների հետ՝ պատվիրելով Հայաստան-Սփյուռք գործակցությանը և հայագիտության զարգացմանը նպաստող հետազոտություններ:

Այդ կառույցներից առաջինը «Նորավանք» գիտակրթական հիմնադրամն էր: Ուրախ եմ, ո ր մենք միասին այսքան երկար ուղի ենք անցել: 2009-2015թթ. ընթացքում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի և մյուս գործընկեր կազմակերպությունների հետ իրականացվել է 69 հետազոտություն, 2016թ.-ին նախատեսել ենք՝ ևս 12-ը»:

ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծել է, որ այս տարի պայմանագրերի կնքումը միասնաբար կազմակերպելու և հանդիսավոր պայմաններում անցկացնելու առիթը Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակներն են, և իրականացվելիք հետազոտությունները նվիրվում են այդ բացառիկ տոներին: 

«Հայ գիտնականների միտքը  մենք ոչ միայն օգտագործում ենք մեր ծրագրերը կազմելիս և իրականացնելիս, այլև նրանց աշխատությունները տարածում Սփյուռքում»,- նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտ ությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանին՝ ՀՀ սփյուռքի նախարարության գիտահետազոտական ծրագրերին մշտապես աջակցելու համար:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել Յուրի Սուվարյանը. «Նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ և ողջ աշխատակազմին՝ նոր մասնաշենք տեղափոխվելու և հարմարավետ պայմաններում աշխատելու հնարավորություն ստանալու առթիվ: Այս հետազոտությունների պատվերներով դուք նպաստում եք հայ գիտական մտքի զարգացմանը և, որ պակաս կարևոր չէ, գիտնականների ֆինանսավորմանը»:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ընդգծել է, որ Սփյուռքում հայ գիտնականների աշխատանքները տարածելով՝ նախարարությունը նպաստում է, որ դրանք դարակներում չմնան և հասնեն իրենց ճիշտ հասցեատերերին: Ա.Մելքոնյանն իր հերթին ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրել է «Հայոց պատմություն» նոր քառահատոր աշխատությունը:

Ելույթ են ունեցել ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան էդիկ Մինասյանը, արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Գևորգյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը, «ԵՊՀ հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Քրիստինե Անտոնյանը, «Նորավանք» ԳԿՀ տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Գիտական ոլորտների ղեկավարներն ու ներկայացուցիչները կարևորել են ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությունը հայ գիտական մտքի զարգացման ու մասնավորապես Սփյուռքի ներուժի հայտնաբերման և Հայաստանում այն օգտագործելու ուղղությամբ: Նշվել է, որ մեծ տեղ է հատկացվում արևմտահայերենի պահպանման և զարգացման խնդրին, իսկ «Գրական Սփյուռք» տարեգրքի ամենամյա հրատարակությամբ Սփյուռքում ապրող և ստեղծագործող ժամանակակից հայ գրողները Հայրենիքում դառնում են առավել ճանաչելի:

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական քարտուղար Լիլիթ Ղազանչյանն ուրախությամբ հավելել է, որ իրենց ինստիտուտը պետք է իրականացնի սիրիահայերի հիմնախնդիրներին վերաբերող հետազոտություն, և այդ աշխատանքներում ներառված են նաև սիրիահայեր:

 

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу