Լոքյանը ևս հերքում է պաշտոնների համար ՀՅԴ-ում եղած տարակարծությունների մասին լուրերը
ПолитикаՀՀ տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանը հերքում է լուրերը, թե ՀՅԴ-ում իր թեկնածության հարցում տարակարծություններ են եղել:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Լոքյանը պատասխանելով հարցին՝ թե կան տեղեկություններ, որ իր՝ գործարար լինելու պատճառաբանությամբ որոշ ՀՅԴ-ականներ չեն ցանկացել այս պաշտոնում իր թեկնա ծությունն առաջադրել, Լոքյանը պատասխանեց. «Սխալվում եք, իմ թեկնածությունը երբեք նույնիսկ չի քննարկվել»:
Մինչ այս էլ ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել էր, որ ՀՅԴ-ում պաշտոնների համար տարաձայնություններ չեն եղել, միայն քննարկումներ: