Խաժակ Աղաբեկյանը հաստատվեց բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում
ПолитикаՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակվեց Խաժակ Աղաբեկյանը:
Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Աղաբեկյանին և մաղթեց բեղմնավոր աշխատանք։ Խաժակ Աղաբեկյանը մինչ այս նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարն էր: