Հայ բռնցքամարտիկները Սոֆիայից կվերադառնան առանց մեդալների
СпортԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարում հայ մարզիկներն ավարտեցին իրենց մրցելույթները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի վերջին պատվիրակը` 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն իր առաջին մենամարտում պարտվել է Բուլղարիան ներկայացնող Կրիստիան Դիմիտրովին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ քառորդ եզրափակիչում պարտվել էին նաեւ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 56 կգ քաշային Արամ Ավագյանը: Մինչ այդ 1/8 եզրափակիչի արգելքը չէին հաղթահարել 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը, 75 կգ քաշային Արման Հովիկյանը, 51 կգ քաշային Անուշիկ Գրիգորյանը: