Երկրպագուները վայելեցին մեր հարձակվողական ֆուտբոլը. Վան Գալ
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարծիք է հայտնել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Միտյուլանդի» դեմ պատասխան խաղի (5:1) մասին:
Սա հիանալի խաղ էր: «Միդյուլանդը» միայն մեկ անգամ անցավ կիսադաշտը և գոլ խփեց: Սովորաբար նման իրավիճակներում կորցնում ես վստահությունը, բայց մենք շարունակեցինք մեր ֆուտբոլը խաղալ:
Մենք չիրացրինք 11 մետրանոց հարվածը, և… միևնույն է շարունակեցին մեր ոճով խաղալ. դա անհավանական է: Ֆուտբոլիստներն արժանի են իմ գովեստին:
Մարկուս Ռիշֆորդն առաջին խաղակեսում չափազանց շատ էր լինում եզրում: Ընդմիջման ժամանակ նրան ասացի. «Դարպասի առջև եղիր և գոլ կխփես»: Իսկ հետո նա դուբլ ձևակերպեց: Դա ֆնտաստիկա է»,- հոլանդացու խոսքերն է մեջբերում BBC-ին: