Տորինոյի պաշտպանը հետաքրքրել է մի շարք գրանդ ակումբների
Спорт«Տորինոյի» պաշտպան Բրունո Պերեսը հայտնվել է մի շարք ակումբների տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:
Ինչպես հայտնում է «Sport Mediaset»-ը, 25-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան», ՊՍԺ-ն, «Չելսին», «Ինտերը» և «Ռոման»:
Նշենք, որ Ա սերիայի ընթացիկ առաջնությունում Պերեսը մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ: